Նորություններ

Արդարադատության նախարարը Մեծ Բրիտանիայի դեսպանին է ներկայացրել էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասները

08/12/2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին

07/12/2021
Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է արդարադատության նախարարությանը՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում

01/12/2021
«Internatiօnal IDEA»-ի ներկայացուցիչները ողջունել են Սահմանադրական բարեփոխումների գործընթացում արդարադատության նախարարության ջանքերը` ընդգծելով, որ բարեփոխումները կարևոր են, և դրանք պետք է ընդունելի լինեն ժողովրդի համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը և խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորման աշխատաժողովը

01/12/2021
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու` արդարադատության ոլորտի թվայնացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Անն Լույոյին

24/11/2021
ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային համագործակցության համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման շրջանակներում ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայրի երաշխավորումը՝ որպես առաջնահերթություն

24/11/2021
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մենք ցանկանում ենք ամրապնդել համագործակցությունը՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանին

22/11/2021
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։ Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանը հետաքրքրված է վրացական մոդելով «Արդարադատության տներ» ստեղծելու հարցում․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

16/11/2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն քննարկել են Հայաստանում վրացական մոդելով հանրային ծառայություններ մատուցող «Արդարադատության տներ» կառուցելու նպատակով փորձի ու տեղեկության փոխանակման հնարավորություններն ու այս ոլորտում համագործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք այլ հարցեր

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն նաև սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

12/11/2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դատավորների վեթինգը կարող է իրականացվել երեք եղանակով. երկուսը հիմա, մեկը՝ սահմանադրական բարեփոխումներից հետո

11/11/2021
Քննարկումների արդյունքում ձևավորված մեր մասնագիտական թիմի համոզմամբ դատավորների վեթինգի երեք եղանակներից երկուսը կարող են իրագործվել ներկայիս Սահմանադրության պայմաններում, իսկ մեկը՝ բացառապես սահմանադրական բարեփոխումներից հետո:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» ուսումնական դասընթացի ծրագիրը

09/11/2021
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 8-ին մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» 5-օրյա ուսումնական դասընթացի ծրագիրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Միջոցառմանը մասնակցոել են նաև Ոստիկանության, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Պարեկային ծառայության, Ոստիկանության կրթահամալիրի և Ոստիկանության կին ծառայողները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՌԴ նոտարական պալատի նախագահի և Բելառուսի Պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հետ Կարեն Անդրեասյանը քննարկել է նոտարական ոլորտում քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները

05/11/2021
Հանդիպման ընթացքում նախարարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ոլորտում առկա մի շարք խնդիրների, մասնավորապես՝ նոտարների և քաղաքացիների կողմից բարձրացվող այն հարցին, որ գործընկեր երկրներում, Հայաստանում կատարված նոտարական թարգմանությունների վավերացումները, հաճախ, չեն ընդունվում, կամ լրացուցիչ դժվարություններ են առաջացնում Հայաստանի քաղաքացիների համար՝ առաջարկելով շաբաթ օրը կայանալիք համատեղ նիստում քննարկման առարկա դարձնել նաև այս հարցն ու գտնել դրա լուծման ճանապարհը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ