Նորություններ
Երկու տասնյակը գերազանցող հեղինակավոր իրավաբաններ արդարադատության նախարարի հետ քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է հեղինակավոր իրավաբաններին, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներին ու նրանց հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցեր։
Կարեն Անդրեասյանը Սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։
Եվրամիությունը կշարունակի տրամադրել մեծածավալ աջակցութուն՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումներին․ Կարեն Անդրեասյանը ԵՄ դեսպանի հետ է հանդիպել
Արդարադատության ոլորտում Հայաստանը հստակ առաջընթաց է գրանցել նաև ԵՄ շոշափելի աջակցության շնորհիվ: Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ։
Արդարադատության նախարարը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հնդկաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ:
Նիդերլանդները կաջակցի Հայաստանին դատաիրավական ոլորտի բարեփոխումները կյանքի կոչելու հարցում․ Կարեն Անդրեասյանն ու դեսպանը հանդիպել են
Նիդերլանդների Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում։ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հարցերն այսօր քննարկել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։
Հայաստանը գերիների ու պատանդների վերադարձի հարցում միջազգային գործընկերների ամուր աջակցության կարիքն ունի․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ առաքելությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելելու և նրանց կապն ընտանիքի հետ մշտապես ապահովելու հարցում և Թիերի Ռիբոյի հետ կիսվել խորը մտահոգությամբ՝ կապված Ադրբեջանում գտնվող հայ գերիների ու պատանդների խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի հետ։
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է Փաստաբանների պալատի ղեկավար կազմի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։ Արդարադատության նախարարն ու Պալատի նախագահը այս ձևաչափով շփումները հաճախակիացնելու և փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն են հայտնել։
Նախարար Անդրեասյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում համագործակցելու հնարավորությունները
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ այսօր քննարկել է քրեակատարողական և դատաիրավական ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությանն ու այդ ուղղությամբ չինական կողմի հետ համագործակցելու հնարավորությանն առնչվող հարցեր։
Արդարադատության նախարարը ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է քրեակատարողական, հարկադիր կատարման, դատաիրավական ու սնանկության ոլորտների ծրագրերը
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ քննարկել է քրեակատարողական, հարկադիր կատարման, դատաիրավական ու սնանկության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված մի շարք ծրագրեր։
Արդարադատության նախարարը հանդիպել է ԲԴԽ անդամների ու Խորհրդի նախագահի պաշտոնակատարի հետ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:
2023 թվականին նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում
Հիշեցնենք, որ այս պահին հայտարարված է նաև Պարեկային ծառայությունը Լոռու և Շիրակի մարզերում գործարկելու, ինչպես նաև Երևան քաղաքի Ծառայությունը նոր կադրերով համալրելու բաց մրցույթ: Իսկ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում։