Նորություններ
Արդարադատության ոլորտում մեր պատկերացումները պիտի համապատասխանեն նաև այն տեսլականին, որ ունեն ՀՀ քաղաքացիները. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռուստամ Բադասյանին՝ կատարած աշխատանքի համար և շնորհավորել Կարեն Անդրեասյանին՝ Արդարադատության նախարար նշանակվելու առիթով:
Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է Փոխըմբռնման հուշագիր:
Ընդունելություն-մրցույթ՝ Լոռու, Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար
Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Լոռու, Շիրակի մարզերը և Երևան քաղաքը:
Սնանկության գործով կառավարիչների թիվն ավելացավ յոթով
Արդարադատության նախարարությունում հուլիսի 14-ին սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականներ են հանձնվել որակավորման եռափուլ ստուգումը հաղթահարած յոթ անձի
Առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները
2019 թվականի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների ու իրավապաշտպանների ներգրավմամբ և ապա 2020թ. ապրիլին հաստատվեց կառավարության կողմից։
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար և շնորհավորել բոլորին արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ անցկացնելու, դրա արդյունքները միջազգայնորեն ճանաչվելու և համոզիչ հաղթանակ արձանագրելու համար։
Ռուստամ Բադասյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին
Գյումրիում բացվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
Արդարադատության նախարարությունը շարունակում է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ծրագիրը։
Փոխնախարար Գրիգորյանը մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը
Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել դեսպան Լին Թրեյսիին և նրա թիմին՝ նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև դասընթացի մասնակիցներին՝ պատվախնդիր ու կարևոր նախաձեռնությանը միանալու և պատասխանատու ծառայությունը ստանձնելու պատրաստակամության համար:
Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
Արդարադատության նախարարությունը հունիսի 23-ին, ժամը 11։30-ին Շիրակի մարզի բնակիչներին հրավիրում է մասնակցելու Գրասենյակի բացման արարողությանը։
Ծառայողական քննություն՝ հարկադիր կատարողի կողմից պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ
Արդարադատության նախարարությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված «Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել, քանի որ հայրը «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է» և «Մեղրյանների ընտանիքը Կոտայքում լծված է Քոչարյանի քարոզարշավին» վերտառությամբ երկու հոդվածների վերաբերյալ ստացված հարցումների՝ պարզաբանում է․