Նորություններ
Հայ դատապարտյալները մասնակցում են շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը․ Կարեն Անդրեասյանը հետևել է խաղին
«Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում պահվող չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։
Տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների պարագայում ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտություն կա․ Կարեն Անդրեասյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը․ ովքե՞ր և ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնեն հայտարարագիրը
Իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը և դրա հետագա փոփոխությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։ Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է bo.e-register.am համակարգում մուտք գործել կազմակերպության էջը և առցանց լրացնել ու հանձնել էլեկտրոնային հայտարարագիրը։
Արդարադատության նախարարի հրավերով Հայաստան է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահը
Վերահսկիչ պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այս այցով նոր էջ կբացվի երկկողմ հարաբերություններում, և Կարեն Անդրեասյանին հրավիրել է ԱՄԷ՝ մասնակցելու ExpoDubai-2021-ին։ Նախարար Անդրեասյանն ընդունել է հրավերը։
Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է իտալացի գործընկերոջը
Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են՝ Կարեն Անդրեասյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության, քրեակատարողական համակարգի և այլ ոլորտների բարեփոխումներին:
Արդարադատության փոխնախարարներն ընդունել են ԵՄ պատվիրակությանը
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը ինչպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում և ընդգծել, որ համագործակցությունը դատաիրավական ոլորտից բացի ներառում է նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումները:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանն իրավաբանական կրթություն տվող լավագույն ԲՈՒՀ-երի եռյակում է․ Կարեն Անդրեասյան
Ամփոփելով խոսքը՝ նախարարը հիշատակել է նաև Արդարադատության նախարարության և Ֆրանսիական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը և վստահություն հայտնել, որ համալսարանի շրջանավարտներն իրենց մասնակցությունն ու ներդրումը կունենան Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած բարեփոխումների օրակարգի մեծ գործընթացում:
Նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից է․ Կարեն Անդրեասյանը մասնակցել է նոտարների մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը
Ներկայացնելով օրակարգային բարեփոխումները՝ նախարար Անդրեասյանն առանձնացրել է դատաիրավական համակարգում ու արդարադատության ոլորտում իրականացվելիք թվայնացման գործընթացը, որը, իր համոզմամբ, կնպաստի ու կօժանդակի նաև նոտարների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Իրանը Հայաստանում ներդրումներ անելու ծրագրեր ունի․ Կարեն Անդրեասյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դատական նիստերի երկարաձգման հետ կապված խնդիրները, որոնց առնչությամբ Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ թիվ մեկ անելիքներից ու այս պահին այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից է դատական համակարգի բարեփոխման հարցը՝ այդ թվում ուղղված նաև բարձրացված խնդրի լուծմանը։ Այդ համատեքստում նախարարը նաև իրանական փորձն ուսումնասիրելու ու իրանցի գործընկերոջ հետ առաջիկայում հանդիպելու ցանկություն է հայտնել։
Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստը:
Երանուհի Թումանյանցը՝ արդարադատության նախարարի տեղակալ
Երանուհի Թումանյանցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։
Դատավորների բարեվարքության ստուգման գործընթացում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին
Եվրոպայի խորհուրդն Արդարադատության նախարարության առանցքային գործընկերներից է հատկապես դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության բարելավման հարցերում: Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։