Նորություններ
Տեղի է ունեցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին www.reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին իրազեկող միասնական www.reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը:
Կայացել է Հայաստան-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով 11-րդ ենթակոմիտեի նիստը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Հայաստան - ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով 11-րդ ենթակոմիտեի հեռավար նիստը:
Ռուստամ Բադասյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցությանն ուղղված հարցերի լայն շրջանակ
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին:
Նոր Պարեկային ծառայությունը երևանաբնակ քաղաքացիներին կներկայանա հուլիսից․ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկների հետ
Արդարադատության նախարարի պաշոտանակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 24-ին այցելել է Ոստիկանության կրթահամալիր՝ անձամբ զրուցելու հուլիսից Երևանում մեկնարկող նոր պարեկային ծառայության հնգամսյա ուսուցման մասնակիցների հետ ու տեղեկանալու նրանց պատրաստվածությանը, մտահոգություններին ու տրամադրվածությանը։
Երևանում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում այսուհետ մատուցվում են նաև նոտարական ծառայություններ
Երևանի կենտրոնում 2021 թվականի հուլիսի 22-ից գործարկված Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ։
Արդարադատության փոխնախարարը միջազգային գործընկերներին ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին մասնակցել է «Խթանելով բարեվարքության բարեփոխումների օրակարգերն Արևելյան գործընկերությունում» ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի բարձր մակարդակի հանդիպմանը: Ծրագիրը համատեղ իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության և Բաց կառավարման գործընկերության կողմից:
Ռուստամ Բադասյանը Մոսկվայում մասնակցել է «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը
Ելույթի ընթացքում արդարադատության նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ներդրվող նոր էլեկտրոնային համակարգին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ծառայությունները էլեկտրոնային հարթակով ստանալու հնարավորություններին, ինչպես նաև իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային հարթակին: Վերջինի առումով Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ էլեկտրոնային այդ համակարգը իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս անհրաժեշտ տեղեկությունը պետությանը տրամադրել էլեկտրոնային ձևով, ինքնաշխատ եղանակով գեներացնել իրավաբանական անձի կորպորատիվ կառուցվածքը՝ արտացոլելով իրական շահառուների ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կապերը իրավաբանական անձի հետ: Համակարգը արտացոլում է նաև տեղեկատվություն այն մասին, թե արդյոք իրական շահառուն քաղաքական ազդեցություն ունեցող անձ է, թե՝ ոչ։
Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումները՝ ուղղված քաղաքացիական, վարչական և քրեական դատավարությունների բոլոր գործընթացների, սնանկության, դատական ակտերի կատարման ոլորտների, նոտարական ծառայությունների թվայնացմանը, այնուհետ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է երկկողմ համագործակցությամբ՝ ուղղված ԱՊՀ շրջանակում փաստաթղթաշրջանառության միասնական հարթակի ստեղծմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտում փորձի փոխանակմանը։
Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը․ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել
«Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել: Հիշեցնենք, որ համաներումը կիրառելի է այսօրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով (միայն եթե նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ) սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ:
Արմատական բարեփոխում` հանրային ծառայությունների մատուցման ոլորտում․ որոշ ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետներն են կրճատվել
Մայիսի 16-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններն այսօր Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը։
Աշխատաժողով՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ. ձեռքբերումներ և նոր մարտահրավերներ» թեմայով
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ մայիսի 15-16-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ. ձեռքբերումներ և նոր մարտահրավերներ» թեմայով
Հայաստանի դատապարտյալների հավաքականը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Մայիսի 11-ին կայացել է «Շախմատ հանուն ազատության» ծրագրի առցանց կոնֆերանսն ու միջազգային մրցաշարը` մասնակից չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների միջև։