Նորություններ
Ռուստամ Բադասյանի հրամանով ուսումնասիրություն է իրականացվում Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային մարմնում
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 11-ից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը
Արդարադատության նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և ԱՆ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանն այսօր ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին:
Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական բարեփոխումների օրակարգը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ փետրվարի 29-ին Ծաղկաձորում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական և իրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։
Ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել դատաիրավական, հակակոռուպցիոն և ՄԻՊ ոլորտներում. Արդարադատության փոխնախարարը Ազգային ժողովում է
Ելույթի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների օրակարգը, հիմնական ուղղություններն ու անդրադարձել Կառավարության ռազմավարական տեսլականներին՝ դրանցից առանձնացնելով Դատաիրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն և Մարդու իրավունքների պաշտպանության, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններն ու յուրաքանչյուրով նախատեսված գործողությունները: Բոլոր ռազմավարությունների դեպքում, նախարարի տեղակալ Գրիգորյանի տեղեկացմամբ, մշակումն իրականացվել է մասնակցային և ներառական կերպով, ապահովվել են քննարկումները մարզերում, կատարվել է ֆինանսական գնահատում, հաստատվել են ռազմավարական հաղորդակցության պլանները։
Տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը:
Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովում ներկայացրել է դատական համակարգում նախատեսվող բարեփոխումները
Արդարադատության նախարարի խոսքով՝ բարեփոխումներ են կատարվել նաև կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի օրենքներում, որոնք դրական ազդեցություն կունենան ոչ միայն դատավորների և դատավորների թեկնածուների, այլև այլ հայտարարատու հանրային ծառայողների բարեվարքության գնահատման գործում:
Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը
2020 թվականի փետրվարի 24-ին տեղի է ունեցել 2019 թվականի համար կազմակերպված սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը:
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը
Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկներ և ուղղություններ՝ համակարգված աշխատանքի արդյունքում սահմանված ժամկետում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ձևավորելու նպատակով:
Արդարադատության փոխնախարարը Վրաստանում ծանոթացել է Justice House-ների գործունեությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը և Նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը Թբիլիսիում գործող Հանրային ծառայությունների մատուցման սրահների (Justice Houses) գործունեությանը ծանոթանալու նպատակով փետրվարի 13-ից 15-ը այցելել են Վրաստան:
Տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում
Հանդիպման նպատակն էր՝ առևտրային բանկերի ներկայացուցիչներին առավել համակողմանի ներկայացնել օրենքում կատարված փոփոխությունները: