Նորություններ
Արտակ Ասատրյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀԿ-ների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող հարցեր
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն այսօր ընդունել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ միջազգային փորձագետ Լյուբեն Պանովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող մի շարք հարցեր:
Դպրոցներն առանց իրավական հիմքի իրավունք չունեն պահանջելու առաջին դասարանցիների ընդունելության համար անհրաժեշտ ԿԳՆ կողմից սահմանված փաստաթղթերի ցանկից դուրս այլ անձնական տվյալներ
Այս օրերին առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները համապատասխան ուսումնական հաստատություններին են ներկայացնում ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը սահմանված է Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգով:
Տիգրան Խաչիկյանն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի միջազգային փորձագետ Մեթյու Մյուրեյին
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 21-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հրավերով Հայաստանում գտնվող հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի միջազգային փորձագետ Մեթյու Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:
Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը
Երևանում այսօր ներկայացվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdararir.am-ը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ինչպես նաև պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատուին
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսսի-Բրայերսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են անցումային արդարադատության ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի մեկնարկն ազդարարող միջազգային համաժողովին
Մայիսի 16-17-ը Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի մեկնարկն ազդարարող միջազգային համաժողովը։
Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցին: Առաքելության ներկայացուցիչներն արձանագրել են, որ ընտրություներն անցել են հանրային լայն վստահության մթնոլորտում և վերահաստատել են անցած ընտրությունների դրական գնահատականը, նրանց համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին:
Արդարադատության նախարարը Human Rights Watch-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընին և նույն կազմակերպության Հարավային Կովկասի տարածքում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիային:
Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել Պրոբացիայի ծառայության խորհրդատվական զեկույցների բարելավման վերաբերյալ
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության կողմից դատարան ներկայացվող խորհրդատվական զեկույցների բովանդակային փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր:
Քննարկվել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հետ դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության հնարավորությունները
Արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Խաչիկյանն ու Աննա Վարդապետյանն այսօր ընդունել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանին և ծրագրերի համակարգող Ալինա Յարմալոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Տիգրան Խաչիկյանն ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին: Տիգրան Խաչիկյանը, ողջունելով Խմբի անդամներին, վերահաստատել է Նախարարության՝ նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու և խորացնելու պատրաստակամությունը:
Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել պրոբացիայի ոլորտում էլեկտրոնային հսկողության սարքավորումների ներդրման վերաբերյալ
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է շվեյցարական «Գեոսատիս» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանին: