Նորություններ
Ռուստամ Բադասյանը ՀԿԱԾ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:
Բարեխիղճ ձեռքբերողների գույքը ենթակա չի լինելու բռնագանձման. Արդարադատության նախարարություն
Արդարադատության նախարարությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ վերջին օրերին հայտարարություններ անողներին կոչ է անում զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելուց, գույքի արժեքի վերաբերյալ մանիպուլյատիվ դիտարկումներ անելուց, ինչպես նաև սլաքները դեպի գործարարները ուղղելուց:
Քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է
Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ
Արդարադատության նախարարությունը, Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացրել և իրականացնում է կանխարգելիչ անհրաժեշտ աշխատանքներ:
Արդարադատության նախարարությունը կադրային բանկ է ստեղծում քրեակատարողական ծառայությունը նոր կադրերով համալրելու նպատակով
Արդարադատության նախարարությունը քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոնների հաստիքները որակյալ կադրերով համալրելու նպատակով ձեռնամուխ է եղել ծառայության կադրային բանկի ստեղծման աշխատանքներին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 9-ին նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էր: Նախարարն այցի շրջանակում ծանոթացել է հիմնարկի առանձնահատկություններին և բուժսպասարկման հնարավորություններին, ազատազրկված անձանց պահման պայմաններին։
Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ:
Արդարադատության նախարարությունը պարզաբանում է
Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած «Սպանության փորձ ՔԿՀ-ում իրավապահ մարմինների աջակցությամբ. ինչպես է քրեական աշխարհը համագործակցում ՔԿՀ աձնակազմի հետ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում բանախոս Արթուր Սաքունցի կողմից հնչեցվել են մի շարք պնդումներ, որպիսիք որևէ աղերս չունեն թե՛ օբյեկտիվ իրականության և թե՛ դեպքի` մինչ այս պահը հայտնի փաստական հանգամանքների հետ։
Արդարադատության փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրինաստեղծ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Մարտի 4-ից թաղման նպաստ ստանալու դիմումը հնարավոր կլինի ներկայացնել նաև ՔԿԱԳ տարածքային մարմին
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ Արդարադատության նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և Սոցիալական ապահովության պետական ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգերի համակցման միջոցով քաղաքացիների համար հնարավորություն են ստեղծել անձի մահվան գրանցումը կատարելուց հետո նույն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում դիմում ներկայացնել՝ թաղման նպաստ ստանալու համար: Այսպիսով, թաղման նպաստ ստանալու դիմում ներկայացնելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել սոցիալական ապահովության պետական ծառայություն։