Նորություններ

ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի հետ քննարկվել են արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը

06/07/2015
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 3-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը՝ ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

01/07/2015
2015 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Օրենքով կարգավորում են պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է «Համագործակցության կարողությունների զարգացում» խորագրով համաժողովին

01/07/2015
Համաժողովի ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում համագործակցության մեխանիզմների զարգացման և համագործակցության խորացման հետ կապված մի շարք առանցքային հարցեր: Մասնավորապես առանձնացվել են պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի, վերականգնողական կենտրոնի, քրեակատարողական համակարգի գործունեության շրջանակներում շահագրգիռ գործընկեր կառույցների, հասարակական և համայնքային կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային ուղղությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով

30/06/2015
Աշխատանքային հանդիպման նպատակն էր նպաստել քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու համագործակցության խորացման համար նոր մեխանիզմների մշակմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գործարկվելու է «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը

30/06/2015
«Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը նշանակալի է նաև այն առումով, որ անձը հնարավորություն է ստանում ոչ միայն հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով, այլ նաև ստանալ տեղեկություններ դատական գործընթացի վերաբերյալ: DataLex-ին (Դատական տեղեկատվական համակարգ) կից գործող համակարգը նաև ունենալու է լրացուցիչ գործիքներ, ինչպիսիք են՝ հայցվորի անձնական տիրույթը, որում ներկայացված են լինելու հայցվորի կողմից ներկայացված հայցերի ընթացքը, դատական նիստերի ժամանակացույցը և այլն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի շուրջ

29/06/2015
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը, Սլովենիային Հանրապետության արդարադատության նախարարության քարտուղար Պիտեր Պավլինը, Իսպանիայի թագավորության Կոմպլուտենսեի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Լորենա Բաքմայեր-Վինթերը, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի և Քրեական իրավունքի ամբիոնի վարիչներ Գևորգ Դանիելյանը և Արա Գաբուզյանը, ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Արդարադատության նախարարության այլ աշխատակիցներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ավարտվեց Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարների գլխավորած պատվիրակությունների այցը Հայաստան

26/06/2015
Երևանում այսօր ավարտվեց Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի ու Վրաստանի պատիժների և պրոբացիայի նախարար Գիորգի Մղերբրիշվիլիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն: Հունիսի 25-26-ին հայ–վրացական իրավական համագործակցության ֆորումի երեք նստաշրջանի ընթացքում գործընկերները հանդես եկան զեկույցներով, ներկայացրին երկու պետությունների իրավական ոլորտի զարգացման համար նախատեսված և ընտրված մեխանիզմներն ու ձևաչափերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներին

26/06/2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի ուղեկցությամբ Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարները Հայաստանում աշխատանքային այցի ավարտին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են հանրային ծառայությունում շահերի բախումը կարգավորող օրենսդրության խնդիրները

26/06/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 25-ին մասնակցել է «Հանրային ծառայությունում շահերի բախումը կարգավորող օրենսդրության խնդիրների վերաբերյալ» թեմայով քննարկմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը

25/06/2015
Երևանում հունիսի 25-ին մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Միջոցառումն իրականացվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանն ու Վրաստանը խորացնում են քրեակատարողական ոլորտում համագործակցությունը

24/06/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հունիսի 24-ին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարների վերաբերյալ

22/06/2015
Դիլիջանում հունիսի 20-21-ը տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարներին: Քննարկումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդում» խորագրով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ