Նորություններ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի բացումը նախատեսվում է հունիսին. Արմենպրես

17/05/2014
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն այցելեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` մոտ 400 դատապարտյալների համար նախատեսված առաջին մասնաշենք, որը պատրաստվում է բացմանը: Լրագրողնրի հետ զրույցում նախարարը նշեց, որ ՔԿ հիմնարկի առաջին մասնաշենքի բացումը նախատեսվում է հունիսին, ամեն ինչ կարվի մյուս մասնաշենքերն այս տարվա նոյեմբերին շահագործման հանձնելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարզաբանում. ՔԿ հիմնարկներում կարգապահությունը խիստ հսկողության տակ է, մամուլում շրջանառվող լուրերը ոչ մի աղերս չունեն իրականության հետ

16/05/2014
Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկում կարգապահությունը խիստ հսկողության տակ է, իրավիճակը՝ վերահսկելի: Նկարագրվող իրադարձությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում՝ մասնավորապես «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում դատապարտյալների միջև վիճաբանության և ծեծի դեպքեր չեն գրանցվել, առավել ևս՝ ծանր վիճակում գտնվող դատապարտյալներ չկան:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Համաժողով՝ նվիրված օրենսդրության համապատասխանեցման գործընթացում թարգմանության առանցքային դերակատարմանն ու թարգմանական խնդիրների պատշաճ կարգավորմանը

16/05/2014
Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը «ԵՄ օրենսդրության և դատական համագործակցության ոլորտում քաղաքականության համապատասխանեցման գործընթաց և Թարգմանությունների կենտրոնի համար դատաիրավական ոլորտին առնչվող եզրաբանական կարողությունների զարգացում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ կազմակերպել էր օրենսդրության համապատասխանեցման գործընթացում թարգմանության առանցքային դերակատարմանն ու թարգմանական խնդիրների պատշաճ կարգավորմանը նվիրված համաժողով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարը ցավակցում է ՄԵԾ դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ

12/05/2014
Մեծ ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Անվիճելի է, որ նրա շնորհիվ հայ թատերարվեստն առավել գունեղ ու կենդանի դարձավ: Սվետլանա Գրիգորյանի անզուգական խաղն ու հանդիսատեսին կլանելու անբռնազբոս էներգիան չէր խամրում անգամ հեռուստաթատրոնի ժանրում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարզաբանում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից

12/05/2014
Հայտնում ենք, որ 2014թ. մայիսի 9-ին ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում գրանցվել է թունավորման դեպք: Մի շարք կին դատապարտյալներ ստուգման են ենթարկվել, ինչից հետո 6 կին դատապարտյալ մեկուսացվել է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Թմրամիջոցը խնձորի մեջ

12/05/2014
2014թ. մայիսի 8-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ա.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի 5 խնձորի միջից հայտնաբերել և առգրավվել է 14 հատ «B8» դաջվածքով դեղահաբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայի տնօրենին

12/05/2014
Զրույցի ընթացքում կողմերը առանձնացրել են այն առաջնահերթությունները, որոնք իրականացվելու են մոտ ապագայում՝ շեշտը դնելով պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, կրթամեթոդիկ ծրագրերի փոխանակման, համատեղ կոնֆերանս-սեմինարների և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ թեմաների վրա: Արդարադատության նախարարը նշել է, որ հետաքրքրված է ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական համակարգի աշխատակիցների վերապատրաստման միասնական ծրագրի և մեթոդաբանության փոխանակման հարցերում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կադրային փոփոխություններ նախարարությունում բնականաբար կլինեն. Արդարադատության նախարարի հարցազրույցը News.am-ին

08/05/2014
Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

06/05/2014
2014թ. մայիսի 5-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Մ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի՝ «կեքս» տեսակի խմորեղենի միջից հայտնաբերել և առգրավել է 0,4 գրամ ընդհանուր կշռով 4 դեղահաբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին

05/05/2014
Նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին ու վարչապետին վստահության համար: «ՀՀ կառավարության կարևորագույն օղակներից մեկի՝ Արդարադատության նախարարության առջև լուրջ խնդիրներ են դրված: Նախարարությունն ունի շատ լավ կադրեր, որոնց հետ համատեղ կաշխատենք: Կարծում եմ՝ կշարունակենք նաև բոլոր այն լավ ավանդույթները, որոնք եղել են»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
18 անձի տրամադրվել է նոտարների որակավորման վկայական

28/04/2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղաթահարած 18 դիմորդի տրամադրել է նոտարների որակավորման վկայական:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարների որակավորման ստուգման խնդիրների փուլի արդյունքները

26/04/2014
Բողոքները կընդունվեն մինչև 2014 թ-ի ապրիլի 28-ը, ժամը 16:00 գրավոր եղանակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ