Նորություններ

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին

21/11/2013
Հյուրի խնդրանքով նախարարը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում առկա ձեռքբերումներն ու հիմնական խնդիրները: Նախարարի խոսքով՝ Հայաստանում լուծված է հավաքների ազատության խնդիրը, «խոսքի ազատության ոլորտում ունենք թռիչքային առաջընթաց»: Հրայր Թովմասյանն առանձնացրել է նաև քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը, ընդգծելով, որ այսօր իշխանությունները հաշվի են առնում նրանց կարծիքը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի հանդիպումը ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների ղեկավարի հետ

20/11/2013
Լորան Կորբանի Հայաստան կատարած այցի նպատակն է ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների հետ հանդիպումների ընթացքում նախ ներկայացնել ԿԽՄԿ-ի ընթացիկ գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արման Թաթոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

20/11/2013
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուբեն Մելիքյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր

15/11/2013
Այսօր կառավարման խորհուրդը ռեկտորի թեկնածուների հայտերն ու ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին ուսումնասիրելուց հետո գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 6 կողմ 0 դեմ համամասնությամբ արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց Ռուբեն Մելիքյանին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը հրաժարական կտա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ստեղծվել է համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողով

14/11/2013
ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված իրավաբանական կրթության և հասարակության մեջ իրավական դաստիարակության համակարգի վերակառուցմանն ուղղված միջոցառումներին: Բարեփոխումների ռազմավարական ծրագիրը հաստատող 2012 թվականի հունիսի 30-ին արձակված ՀՀ նախագահի կարգադրության մեջ մասնավորապես նշված է, որ անհրաժեշտ է մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառա­վա­րա­կան ծրագիր, որը կարտացոլի իրավական համաուսուցման և կրթության նպա­տակ­ների, խնդիրների, կազմակերպական ձևերի, բովանդակության և կառավար­ման հիմնահարցերի լուծմանն ուղղված խնդիրներն ու միջոցառումները, կրթության մեթոդաբանության և իրա­վա­գետ-մասնագետի պատրաստման մեթոդիկայի կատարելագործման ռազմավարությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղեկատվություն՝ նոյեմբերի 11-ի դրությամբ համաներմամբ ազատվածների վերաբերյալ

12/11/2013
Նոյեմբերի 11-ի դրությամբ համաներմամբ ազատվածների վերաբերյալ տեղեկատվություն

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կլոր սեղան քննարկում՝ «Իրավաբանական ինստիտուտի զարգացման հեռանկարները՝ մարդու իրավունքների ուսուցման տեսանկյունից» թեմայով

08/11/2013
2013 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Իրավաբանական ինստիտուտի զարգացման հեռանկարները՝ մարդու իրավունքների ուսուցման տեսանկյունից» կլոր սեղան քննարկումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բելգրադում մեկնարկել է «Խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը թվային դարաշրջանում. հնարավորություններ, իրավունքներ և պատասխանատվություն» թեմայով համաժողովը

07/11/2013
Նախարար Հրայր Թովմասյանն իր խոսքում անդրադարձել է վերջին մի քանի տարիների ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի իրականացրած գործողություններին ու ընդունած որոշումներին, որոնք ուղղված են եղել մամուլի ազատությանն ու բազմազանությանը, արտահայտման իրավունքի իրացման ապահովմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ