Նորություններ
Քննարկում՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներին
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, կարևորելով այս ձևաչափով հանդիպման անհրաժեշտությունը, հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել և իրականացվում են որոշակի գործողություններ: «Մեր կողմից ձեռնարկված հակակոռուպցիոն քայլերը լինելու են շատ արագ, հաջորդական, տրամաբանական և շաղկապված»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը և ընդգծել, որ դրանց արդյունքում ՀՀ քաղաքացին շուտով կզգա հակակոռուպցիոն պայքարի դրական արդյունքները:
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությանը, ինչպես նաև «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի իրականացման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:
Նախարարը հանդիպել է «Կանանց քաղաքական մասնակցությունը զուգակշռված ժողովրդավարության ձևավորման համատեքստում» հանրապետական hամաժողովի մասնակիցներին
Արդարադատության նախարարը ողջունել է հյուրերին և հավաստել իր պատրաստակամությունը ցանկացած ձևաչափով ցանկացած հարց քննարկելու համար:
Արդարադատության նախարարի այցը Փաստաբանների պալատ
Արդարադատության նախարարը նշել է, որ երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով առաջիկայում նոր հուշագիր կստորագվի, որի արդյունքում առկա փոխգործակցությունը կմտնի որակապես նոր փուլ: Նախարարն ընդգծել է, որ փաստաբանական համայնքը Հայաստանի ամենակայացած մասնագիտական կառույցներից մեկն է: «Փաստաբանների պալատն այսօր հայտ է ներկայացում լրջագույն դերակատարում ստանձնելու ՀՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության երաշխավորման գործում»,- ասել է արդարադատության նախարարը:
Քննարկվել են Արդարադատության նախարարություն-Բրիտանական խորհուրդ համագործակցության հետագա ուղիները
Նախարարը բարձր է գնահատել երկու կառույցների միջև առկա համագործակցությունն ու մի շարք այլ ծրագրերի շրջանակում այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցում և նշել, որ մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու ներուժ կա:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը աշխատանքային այցով գտնվել է ԱՄՆ-ում
Նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների, ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ Սթիվեն Բրեյերի, ԱՄՆ ֆեդերալ դատարանների Վարչական գրասենյակի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ դատախազության պաշտոնատար անձանց, ինչպես նաև հայազգի ԱՄՆ ֆեդերալ դատավոր Ս.Տեր-Եղյանի հետ:
Նախարարը Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը, մասնավորապես, բարձր է գնահատել այդ ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ՀՀ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արփինե Հովհաննիսյանը Ռոբերտ Նիլին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Լոնդոնում է
Երկօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Արդարադատության նախարարության խորհրդարանական պետքարտուղարի տեղակալ, բանտերի, պրոբացիայի և վերականգնողական արդարադատության նախարար Անդրյու Սելուսի հետ:
Զարգացումները քրեական արդարադատության համակարգում. պատժից դեպի վերականգնողական մոդել
ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալ Սուրեն Քրմոյանը, ողջյունելով ներկաներին, կարևորել է միջազգային փորձագիտական կարծիքը ներկայիս ՀՀ քրեական արդարադատության ոլորտում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ: Սուրեն Քրմոյանը նշել է, որ քրեական պատիժների կիրառումը պետք է դիտարկել որպես գործիք՝ դատապարտված անձի վերադարձը հասարակություն ապահովելու համար:
Կլոր սեղան-քննարկում՝ ուղղված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելուն
Արսեն Մկրտչյանը, բարձր գնահատելով Արդարադատության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության միջև համագործակցության ներկա մակարդակը, նշել է, որ ընկերությունը բավական մեծ ներդրում ունի ՀՀ-ում օրենսդրական դաշտի կատարելագործման ոլորտում: Նախարարի տեղակալը կարևորել է նման քննարկումները, որոնք ուղղված են կոնկրետ ոլորտների բարեփոխմանը և նպաստում են ավելի ժամանակակից ու եվրոպական ստանդարտներին համապատասխանող օրենսդրություն ունենալուն:
Արդարադատության նախարարի տեղակալը «Բաց կառավարման գործընկերություն» գլոբալ համաժողովին ներկայացրել է Հայաստանի կատարած քայլերը` կայուն զարգացման թիրախների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Հայաստանի կատարած քայլերն ու հաջողությունները՝ կայուն զարգացման թիրախների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Մասնավորապես, կարևորվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը, Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ-ի միջոցառումների ծրագրի հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և քաղաքացիների ներգրավմամբ միասնական ճակատի ստեղծումն ու ջանքերի համախմբումը: