Նորություններ
Վարչապետը ծանոթացել է «Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքերում ստեղծված պայմաններին
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մեր երկրում ներկայում առավել քան կարևորվում է ժողովրդավարական կարևորագույն արժեքների՝ մարդու իրավունքների և օրինական շահերի, նրա հիմնարար ազատությունների հուսալի պաշտպանությունը, այդ արժեքների իրացումը երաշխավորող կանխատեսելի մեխանիզմների առկայությունը:
Վիգեն Քոչարյանը մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի անդամ-պետությունների վեհաժողովի 4-րդ նստաշրջանին
ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:
Դեկտեմբերի 10-11-ը Աղվերանում կայացել է «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով աշխատաժողովը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» աշխատաժողովին
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին
Դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը բարձր է գնահատել Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրանց իրականացմանը:
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին:
Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդականին
Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքները շատ են, և շարունակաբար պետք է կատարելագործել օրենսդրությունը: Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին՝ շեշտելով, որ դրանք ընդգրկելու են նաև UNICEF-ի և Save the Children կազմակերպության որդեգրած սկզբունքները: Արփինե Հովաննիսյանը նշել է, որ երեխայի իրավունքների լիարժեք պաշտպանության համար անհրաժեշտ է ճկուն օրենսդրություն, որն էլ կկարողանա ապահովել երեխայի լավագույն շահը:
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և թվարկված ոլորտներում փոխգործակցությունը համարել արդյունավետ: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հավաստիացրել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը կշարունակի օժանդակել Հայատանում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ դատաիրավական համակարգում:
Քննարկվել են դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթները
Արդարադատության նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայում գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որի իրականացման համար անհրաժեշտ է կարգավորել նաև դատափորձագիտական գործունեության ոլորտը: «Հայաստանում այս ոլորտը մեծ կարևորություն է ձեռք բերել, ինչը պայմանավորված է երկրում միջազգային առաջադեմ փորձի կիրառմամբ:
Արդարադատության նախարարը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք հարցեր
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրին, քաղաքացիական հասարակություն-պետական մարմին համագործակցության խորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության նախարարության և Երկրապահ կամավորականների միության միջև
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարևորել է փոխգործակցության այսօրինակ ձևաչափը և նշել, որ սրանով պետական մարմին-հասարակական կազմակերպություն շղթան մտնում է համագործակցության որակական նոր փուլ, խթանում հարաբերությունների զարգացման իրավական բաղադրիչը՝ ամրապնդելով պետություն-քաղաքացիական հասարակություն կապը:
Քննարկում՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրներին
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, կարևորելով այս ձևաչափով հանդիպման անհրաժեշտությունը, հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել և իրականացվում են որոշակի գործողություններ: «Մեր կողմից ձեռնարկված հակակոռուպցիոն քայլերը լինելու են շատ արագ, հաջորդական, տրամաբանական և շաղկապված»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը և ընդգծել, որ դրանց արդյունքում ՀՀ քաղաքացին շուտով կզգա հակակոռուպցիոն պայքարի դրական արդյունքները:
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությանը, ինչպես նաև «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի իրականացման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: