ԶԼՄ-ները մեր մասին
Առաջարկվում է ԶԼՄ-ներին ազատել պետական ռեգիստրի տվյալների ստացման վճարից
Նախարարությունն այդ նպատակով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, քննարկման է դրել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Զեյնալյան. «Ռենկո»-ի հետ կնքած պայմանագիրը բխում է Հայաստանի շահերից
Panorama.am
Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի կրկնությունն է․ Փաշինյանը այլ բան է խոստացել
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Ինչու է կրքեր բորբոքել Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ ռազմավարությունն այնքան «անպիտան» նախագիծ է, որ դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելն իմաստ չունի, ընդհանրապես պետք է զրոյից սկսած փաստաթուղթ ձևավորել։
«Որդեգրել ենք դասական մոտեցում». Զեյնալյանն արձագանքում է նոր հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի քննադատություններին
Նախագծի վերոնշյալ նախադասությունը ներառվել էր՝ հաշվի առնելով հենց ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարումը, քանի որ թեպետ միջազգային գործընկերների պնդմամբ օրենսդրական մակարդակում այս ոլորտում մի շարք քայլեր են իրականացվել, սակայն գործնականում կոռուպցիայի դեմ պայքարում առկա էին խնդիրներ:
«Գնում եմ տուն այն ժամանակ, երբ կինս սպառնում է ամուսնալուծվել». Արտակ Զեյնալյան
Իրավաբան.net-ը 2018 թվականն ամփոփել է նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ, իմացել նրա նախասիրությունների, ընտանիքի, խոհանցում ունեցած հմտությունների մասին, լսել արդարադատության ոլորտում կատարված աշխատանքի վերաբերյալ նրա գնահատականն ու կարծիքը:
Համաներման նախագիծը ենթակա չէր հրապարակման. Արտակ Զեյնալյան
Նշենք, որ Համաներման նախագիծը ԱԺ-ում նախատեսվում է քննարկել հոկտեմբերի 31-ին կայանալիք արտահերթ նիստում։ Նախագծի երկու տարբերակները նախ հրապարակվեցին մամուլում, իսկ ավելի ուշ նախագածի՝ կառավարության վերջնական տարբերակը տեղադրվեց նաեւ ԱԺ կայքում, ինչից հետո մի շարք փաստաբաններ հանդես եկան քննադատական մեկնաբանություններով՝ նշելով, որ այն չի կարելի համարել աննախադեպ՝ ներկայացնելով լրամշակելու մի շարք առաջարկներ։
ՔԿՀ-ները բեռնաթափելու կարիք չունեն, Համաներումը բացառապես մարդասիրական քայլ է. Արտակ Զեյնալյան
Նշենք, որ այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման նախագիծը։
Դատապարտյալները ՔԿՀ-ներում կտեղաբաշխվեն այնպես, որ ավելի մոտ լինեն իրենց ազգականների բնակավայրերին
ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով որոշման նախագծերը, նշեց, որ փաթեթը պատրաստավել է ՄԻՊ գրասենյակի հետ համատեղ:
Կալանավայրը՝ կրթավայր. 14 անդամից բաղկացած ընտանիքի հոգսը թեթեւացնելու նպատակով սննդամթերք գողացող պատանու պատմությունը
Մայրը բացատրեց, որ հայոց այբուբենն է, դպրոցում կսովորի։ Այդ ժամանակ թե Ռոբերտը, թե նրա Արմենուհի մայրը չէին կարող պատկերացնել, որ մեսրոպյան տառերը կսովորի 26 տարեկանում՝ կալանավայրում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում։ Հետո շատ անգամ է տեսել «Կտոր մը երկինք»-ը, լսել Թորիկի այբ-բեն-գիմն ու իրեն համեմատել երազկոտ Թորիկի հետ
Ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է լինելու. Զեյնալյան
«Ցմահ դատապարտյալների վերաբերյալ իմ դիրքորոշումը ձեզ հայտնի է: Ես իրավապաշտպան եղած ժամանակ հայտարարել եմ, որ Հայաստանի համար չափազանց շատ է այսքան մեծ թվով ցմահ դատապարտյալ ունենալը: Թեև կաշկանդված եմ նաև իմ կարգավիճակով, բայց կրկնում եմ, որ չափից ավելի շատ են, և մենք իրականացնում ենք քաղաքականություն իրավիճակը բարելավելու ուղղությամբ:
Հայաստանում քրեականացվում է ահաբեկչության կոչ անելն ու նշված հանցանքի կատարումը քարոզելը
Նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողով: