ԶԼՄ-ները մեր մասին
Ունենք ընկերներ, որոնց ծնողները հաճախ ծեծի են ենթարկում. Օրրանի սաներ (տեսանյութ) Tert.am
Նախագծի ընդդիմախոսները հայտարարում են, որ այս նախագծի ընդունումը պարտադրվում է ԵՄ–ի, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու կողմից՝ վիզաների ազատականացման ռեժիմի համատեքստում և նախագծի ընդունման արդյունքում խարխլվելու են հայ ավանդական ընտանիքներն ու պառակտում է մտցվելու:
Կընդլայնվի նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը. այս կերպ դատարանները կբեռնաթափվեն. Դավիթ Հարությունյան
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զգալի մաս են կազմում ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հայցերով գործերը, որոնք որպես կանոն շատ տիպային են, բայց ծանրաբեռնում են դատարանները: Առաջարկության էությունն այն է, որ մենք ընդլայնենք նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը և նմանատիպ պայմանագրերը ներկայացվեն և վավերացվեն նոտարին էլեկտրոնային տեսքով, և նաև պարզեցված համակարգ ենք առաջարկում, որը թույլ կտա նոտարի կատարողական մակագրության միջոցով, խուսափելով դատական վեճերից, հարցը տանել կատարման»,-ներկայացրեց նախարարը: Նա նշեց, որ փոփոխությունը կբեռնաթափի դատարանները:
Էլեկտրոնային ծառայությունների մատուցումը արդարադատության նախարարության առաջնահերթ հարցերից մեկն է
Արդարադատության նախարարությունը մեկ տարում ստեղծել է էլեկտրոնային ծառայությունների մեծ դաշտ:
Քննարկել այն, ինչը մշակվում է արդարադատության նախարարությունում, ոչ թե անհայտ ծագումնաբանությամբ փաստաթղթեր. Դավիթ Հարությունյան
Նախարարն ասաց, որ ընդհանրապես անհրաժեշտ է քննարկել այն, ինչը քննարկվում է և պատրաստ է քննարկման։
Մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է. ՀՀ վարչապետ
«Դա բնական է, քանի որ մեր երկրի Սահմանադրությամբ՝ մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը պետական իշխանության առանցքային պարտականություններից է»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Ապոստիլի ձևաթուղթն այսուհետ կտրամադրվի անգլերենով. ԱՆ
«ՀՀ արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 10-ի թիվ 521 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» 334-Ն հրամանով կատարված այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի նյութական և ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել և հայալեզու ձևաթուղթը տալ նոտարական թարգմանության՝ այն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի կոնվենցիային միացած երկրներ ներկայացնելու համար:
Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստան
Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:
Այժմ Հրաչյա Հարությունյանը պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. հարցազրույց Վիգեն Քոչարյանի հետ
Ռուսաստանում դատապարտված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար: Թե ի՞նչ ընթացակարգով է լուծվելու Հրաչյա Հարությունյանի պատժի հետագա կրումը Հայաստանում կազմակերպելու հարցը, ինչու այսքան ձգձգվեց նրա արտահանձնման գործընթացը, ո՞ր ՔԿՀ-ում է նա կրելու իր պատժիը եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ:
Պարտապանի միակ բնակարանի իրացման հարցով նոր որոշում կա
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քաղաքացի-պարտապանի բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար է սահմանել 4,9 մլն դրամը (մոտ $10 հազ.):
Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում է «Pro bono» իրավաբանական ծառայության զարգացումը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Քրմոյան. Քննարկվում է հատուկ քննչականի հենքի վրա ստեղծել մի մարմին, որը կքննի միայն կոռուպցիոն հանցագործությունները
Նրա խոսքով, նախագահի ելույթից բխող կառավարության ծրագրում համապատասխան միջոցառումներ են նախանշվել՝ թե կանխարգելիչ, թե քրեական պատասխանատվության անխուսափելիության հետ կապված:
Ինչ հետևություն է արվել Նախագահի ելույթից
«Նախագահի ելույթում հստակ անհանդուրժողականության մոտեցում կար կոռուպցիոն երևույթների նկատմամբ, սա քաղաքական կամքի հստակ դրսևորում էր, եթե խոսքը վերաբերում է քրեական գործեր հարուցելուն, դա մեր լիազորությունների սահմանում չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը` խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին,որում նա անդրադարձել էր դատական համակարգի կոռուպցիային: