ԶԼՄ-ները մեր մասին
Նախորդ դարից գործող օրենսգիրքը փոխվում է․ կառավարությունը հաստատեց ՎԻՎ նոր օրենսգրքի նախագիծը
Նա նշեց, որ առ այսօր կատարվել են իրարամերժ, հակասական և ոչ համակարգային փոփոխություններ․ «Դա է պատճառը, որ վերջին 20 տարիների ընթացքում շուրջ 80 իրավական ակտեր են ընդունվել, որոնք սահմանել են վարչական պատասխանատվություն այս կամ այն ոլորտում խախտում կատարելու համար, սակայն իրենց բնույթով նույն այդ փոփոխությունները հակասել են մայր օրենսգրքին»,- նշեց տիկին Հովհաննսիյանը։ Նա մի քանի օրինակ բերեց օրենսգրքում դեռևս առկա են այնպիսի ակնհայտ անհիմն ու անհարկի հասկացություններ, ինչպիսիք են «ԽՍՀՄ համակարգը», «սոցիալիստական սեփականությունը», «սոցիալիստական օրինականությունը», «վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» և այլն:
Սուրեն Քրմոյանը կոչ է անում չստվերել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեությունը
Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց հաշվետվություն Սահմանադրության փոփոխություններից հետո նախագծերի վերաբերյալ
Նախարարը նշեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկերը սահմանված են ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով և ՀՀ Կառավարության 2016 թվականի որոշուﬓերով, որոնց համաձայն` ﬕնչև 2018 թվականը պետք է մշակվի և Ազգային ժողով ներկայացվի 84 օրենքի նախագիծ, որոնցից 7-ը սահմանադրական օրենքների նախագծեր են:
Հստակեցվել են Գլխավոր դատախազի տեղակալների պաշտոնի նշանակման և ազատման հիմքերը
Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխությունները վերաբերում են նոր Սահմանադրությամբ պայմանավորված իրողություններին և կարգավորուﬓերին: «Քանի որ նոր Սահմանադրությամբ գլխավոր դատախազի տեղակալների նշանակման հարցը չի կարգավորվում, ապա այս օրենքը անդրադարձել է այդ հարցին, և նախատեսել Գլխավոր դատախազի տեղակալներին մրցութային ընթացակարգով նշանակելٳ կարգավորում՝ որակավորման հանձնաժողովի կեսից ավելի ձայները ստանալու դեպքում», - ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Հայաստանում նորածիններին առավել հաճախ տրվող անٳններն են Դավիթն ու Մարին
Ընթացիկ տարում նորածիններին առավել հաճախ տրվող անուններն են տղաների դեպքում Դավիթը, աղջիկների դեպքում` Մարին: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը` վկայակոչելով ՀՀ արդարադատության նախարարության ﬕասնական վիճակագրական շտեմարանը, 216 տղայի տրվել է Դավիթ անունը, 177 տղայի` Նարեկ, 131 տղայի` Հայկ, որին հաջորդում է Գոռը, այնուհետև Տիգրանը:
Ամուսնության պալատում ցանկացած ոք կարող է գրանցել իր ամուսնությունը
Զաքիյան 3 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատը 2014 թվականից նոր սրահ ունի, որտեղ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է կատարել իր ամուսնության հանդիսավոր գրանցումը: «Արﬔնպրես»-ը ամուսնություն գրանցելու համար պահանջվող փաստաթղթերի, ժամկետների, վճարների և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Ամուսնության պալատի պետ Լեյլա Խեչումյանի հետ:
Արդարադատության նախարարությունը ակնկալում է ստեղծել անհրաժեշտ հիմքեր իրավական դաստիարակության համար
Այդ իսկ պատճառով այսօր կառավարության նիստին հաստատվեց համապատասխան նախագիծ, որը ներկայացրել էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Հաճախ են դեպքերը, երբ նոտարին ներկայացնում են կեղծ լիազորագրեր և վկայականներ
Նոտարի խոսքերով՝ որպես կանոն այս գրասենյակ դիմում են ժառանգական հարցերով, մյուս կողմից էլ քաղաքացների շրջանում այս ոլորտում իրազեկվածության պակաս կա. հանգուցյալի հարազատները ժառանգության հարցերով դիմում են սահմանված ժամկետից ուշ՝ վեց ամիսն անց:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կչեզոքացվեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը, նշել է, որ այն ունի հակակոռուպցիոն և այդ ծառայությունների կարիքն ունեցող քաղաքացիներին պատշաճ իրավական աջակցություն ցուցաբերելու ուղղվածություն:
Մասնավոր օպերատորների կողմից մատուցվող պետական ծառայությունների շրջանակն ընդլայնվում է
Օպերատորն իրականացնելու է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման գործառույթներ (փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում):
Նախարար. Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքներն առանձին կներկայացվեն
«Արդյունքում կապահովվի իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականության բարձրացումը»,- ասել է նախարարը:
Դատական նոր օրենսգիրքը կլուծի համակարգում առկա մի շարք խնդիրները. Արփինե Հովհաննիսյան
Նրա խոսքով՝ վարչապետի 100 օրվա ամփոփման ժամանակ արդարադատության նախարարության կողմից դատական համակարգի վերաբերյալ ներկայացված ախտորոշումը պայմանավորված էր դատական համակարգի ցածր վարկանիշով, ձևավորված ոչ միասնական դատական պրակտիկայով, կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներով, դատավորների անկախության ցածր մակարդակով, գործերի ողջամիտ քննության խախտումներով և այլն: Նախարարը, կարևորեց օրենքի նախագիծը և նշեց, որ այն կլուծի համակարգում առկա մի շարք խնդիրները: