ԶԼՄ-ները մեր մասին

Հայաստանը փոքր պետություն է, դժվար է սեփականատերերի ով լինելը գաղտնի պահել

24/08/2016
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հինգշաբթի, ամփոփելով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկու ամսվա աշխատանքը, մեր իրականության համար, կարելի է ասել, հեղափոխական ելույթ ունեցավ կառավարության նիստում, որից հետեւում է, որ ՀՀ-ում գործող հակակոռուպցիոն մարմինները թերի են, եւ պետք է դրանք վերափոխել, նաեւ պետք է մշակել նոր օրենքներ, որոնք կօգնեն կանխել պաշտոնյաների ապօրինի հարստացումը, բացահայտել նրանց եւ նրանց փոխկապակցված անձանց իրական եկամուտներն ու դրանց աղբյուրները, ընկերությունների իրական սեփականատերերին եւ այլն։ «Օրենսդրական փաթեթի մշակումը մի քանի ուղղություն է ունենալու՝ ինչ մարմին պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, այսինքն՝ մոդելի ընտրության թեման է, երկրորդը՝ ապօրինի հարստացման, երրորդը՝ իրական սեփականատերերի թեման եւ արդեն դրան առնչվող հարակից այլ փաթեթներ, որոնցից մեկն արդեն ԱԺ-ում է: Խոսքը վարչական իրավախախտումների եւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի մասին է, որոնցով եւ վարչական, եւ քրեական պատասխանատվություն է սահմանվում կեղծ եւ թերի հայտարարագրման համար։ Սա շղթայի մի մասն է, բայց մեծ մասը՝ փաթեթների ձեւով, դեռ պետք է ներկայացվեն կառավարություն»,- ասում է նախարարը։ Երեկ Արփինե Հովհաննիսյանը «բացեց» թեման «Հրապարակի» համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների մեծ մասն օրենսդրական բացերի հետևանք է. նախարար

24/08/2016
Հայաստանի դեմ կայացված որոշումների, ինչպես նաև այդ որոշումների արդյունքում պետության կրած վնասների և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ապօրինի հարստացման փաթեթը բավարար չէ բոլոր խնդիրները կարգավորելու համար. արդարադատության նախարար

18/08/2016
Այս պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է նախատեսված 2017 թվականի հունիս ամիսը։ Բացի դրանից, ներկայումս իրական սեփականատերերի գրանցման հանրային գրանցամատյաններ են ստեղծվել Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Դանիայում, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև Նորվեգիայում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարների կողմից վճարվող հարկը ամենաբարձրն է․ պալատի նախագահ

11/07/2016
Նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը սիրում է ընթերցել գեղարվեստական գրականություն: Հերթական գիրքը, որ նա պլանավորում է կարդալ Ալբեր Քամյուի «Անկում»-ն է: Իսկ արդեն պալատի գործունեության զարգացման պլաններն ավելի շատ են: Թե ի՞նչ է պալատի երիտասարդ նախագահը պատրաստվում փոխել, ի՞նչ խնդիրներ է տեսնում ու որո՞նք են նորարարությունները, կարդացեք «Հայաստանի նոտարները» նախագծի հերթական հարցազրույցում: Նախագիծն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ նոտարական պալատի համագործակցության շրջանակներում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱՆ-ն կարգավորում է սնանկության ոլորտը. նոր նախագիծն ընդունվեց

02/06/2016
ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և դրանք անհետաձգելի համարելու մասին փաթեթը, որը ներկայացրել էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկ տարի առաջ բիզնեսը որևէ նշանակալի մասնակցություն չուներ կոռուպցիայի դեմ պայքարում. Սուրեն Քրմոյան

30/05/2016
Խոսելով բիզնես ոլորտի մասնակցությունից` նա ընդգծեց. «Մեկ տարի առաջ բիզնեսը որևէ նշանակալի մասնակցություն չուներ կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք հռչակեցինք, որ շատ կարևոր է բիզնեսը հասկանա իր դերն ու տեղը: Առաջին հերթին բիզնեսը կարող է մասնակից լինել կոռուպցիոն գործողությունների: Ի վերջո, կոռուպցիայի դեմ պայքարում շահառու են նաև բիզնես կառույցներն ու միավորումները»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Այո, դատական գործերը շատ են երկարում. Արփինե Հովհաննիսյան

24/05/2016
Մինչ զեկույցը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը շնորհավորեց Արփինե Հովհաննիսյանին ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պատգամավորները շնորհավորեցին` հույս հայտնելով որ «առանց մաղարիչ չի լինի»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ օրինագիծ կմշակվի

28/04/2016
Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ օրինագիծ կմշակվի։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԴԱՀԿ-ն չի կարողանա անձի միակ բնակարանի վրա բռնագանձում տարածել

28/04/2016
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության հաստատմանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխնախարար. ՀՀ քրեական արդարադատության ոլորտում առկա բոլոր օրենքները, փաստաթղթերը փոխում ենք

19/04/2016
Ս.Քրմոյանն ասաց, որ ՀՀ քրեական արդարադատության ոլորտում առկա բոլոր օրենքները, հիմնական փաստաթղթերը փոխում են, համապատասխանեցնում եվրոպական չափանիշներին, փորձում են դատապարտյալի կենցաղի, զբաղվածության հետ կապված հարցեր լուծել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վենետիկի հանձնաժողովը տարբերակում է ցուցակների պաշտոնական հրապարակումը եւ դրանց հասանելիությունը. նախարար

01/04/2016
Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս ձեւակերպումը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ տարբերակում է մտցնում ընտրողների ցուցակի պաշտոնական հրապարակման եւ ընտրողների ցուցակին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու միջեւ. «Կարծում ենք՝ այն մոտեցումը, որն այսօր ամրագրված է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում, այն է՝ վստահված անձանց հնարավորություն ընձեռել առանց վերահաշվարկի պահանջի ծանոթանալ ընտրողների ցուցակին, ընդ որում, դրանից անել քաղվածքներ, համեմատել նախօրոք հրապարակված ցուցակների հետ, փաստացի ապահովում է երաշխիք՝ ընտրողների ցուցակի մատչելիության եւ հասանելիության համար»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ