ԶԼՄ-ները մեր մասին
«Ոչ»-ի ճակատից հնչող քննադատությունները քաղաքական հայտարարություններ են. Արփինե Հովհաննիսյան
«Հատուկ ուզում եմ ընդգծել նախագծով ամրագրված անձանց ազատ գործելու իրավունքն, ըստ որի, մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին Panorama.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ»
Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Քննարկումների ընթացքում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ գալիք տարի 16 բյուջետային ծրագրի համար իրենց հատկացվել է մոտ 13 մլրդ դրամ: Բայց նաեւ, խոսելով գալիք տարվա իրականացվելիք ռազմավարական ուղղությունների մասին, նախարարն առաջինը մատնանշեց քրեակատարողական համակարգի անմխիթար վիճակը. «Քրեակատարողական համակարգում մենք ունենք վատ պայմաններ, եւ այդ պայմանները հիմնականում ունեն օբյետիվ հիմքեր, քանի որ որոշ քրեակատարողական հիմնարկներ ժառանգություն ենք ստացել նախանցած դարից»:
Հանձնում եւ դատապարտյալների փոխանցում. իրավական կարգավորումներ եւ իրավասու մարմիններ
Տուլայում հայկական ավտոբուսի վթարից եւ վարորդ Գառնիկ Հարությունյանի կալանավորվելուց հետո սկսեցին խոսակցություններ պտտվել վարորդի՝ Հայաստանին հանձնելու հավանականության մասին:
АДАПТАЦИЯ МЕТОДОМ ПРОБАЦИИ
По всей видимости, в новом году в Армении будет внедрен новый институт с непривычным для неискушенного в юриспруденции человека названием - система пробации. Впрочем, 2 пилотные программы уже запущены в оборот. Это первые попытки Министерства юстиции РА отследить реальные возможности нововведения на практике.
Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել
Քիչ առաջ ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի նոտարի գործողություններում ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշները պարզելու նպատակով հաղորդում է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:
«Նուբարաշենում» դատապարտյալների նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել․ Արփինե Հովհաննիսյան
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է այն ծառայողական քննությունը, որն իրականացվում էր՝ պարզելու, թե արդյոք հոկտեմբերի 23-ին բռնություն կիրառվե՞լ է դատապարտյալների նկատմամբ, թե՞ ոչ, և ինչ է տեղի ունեցել իրականում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
ԱՆ-ն աշխատում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կատարելագործման ուղղությամբ
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգում փոփոխություններ են սպասվում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
Կառավարությունը հաստատեց 2009-ից ի վեր քննարկվող ՀԿ-ների մասին օրենսդրական փաթեթը. «Փաստինֆո»
Կառավարությունն այսօր ի վերջո հաստատեց արդեն շուրջ 6 տարի քննարկվող ՀԿ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանող «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի օրենսդրական փաթեթը:
Հակակոռուպցիոն ռազմավարությունը հաստատվեց.Iravaban.net
Այսօր կառավարության հերթական նիստին հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը:
Միայն օրենսդրական ակտերով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարել հնարավոր չէ. Սուրեն Քրմոյան
«Պետությունը այս միջոցառման միջոցով ցույց է տալիս, որ կարևորում է քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների մասնակցությունը այս գործընթացում: Այստեղ մենք շեշտը դրել ենք հանրային ծառայողների դասի ձևավորման վրա, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ան փոխնախարար Սուրեն Քրմոյանը ՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից այսօր շրջանառության մեջ դրված Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանման ծրագրին:
Արփինե Հովհաննիսյան. Սահմանադրական բարեփոխումների նախագծով մեր անկախությունը կշարունակի ամրապնդվել. Պանորամա
Նախարարը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահի հրավիրած տոնական ընդունելությանը: Ըստ նախարարի, Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագծով Հայաստանի անկախությունը կշարունակի ամապնդվել, անկախության համար այդ նախագծով սպառնալիքներ չկան, հակառակը՝ կան երաշխիքներ:
Գևորգ Դանիելյան. «Նախարարի պաշտոնի պարագայում բնավ պարտադիր չէ լինել ոլորտի լավագույն մասնագետը». Առավոտ
Այդ առիթով ասաց. «Երբ աջակցումը լինի, և նախարարը կարողանա արդյունավետ աշխատանք տանել, դա կլինի ողջունելի, իսկ եթե լինեն թերություններ, կլինեն նաև քննադատություններ: Ինքս համոզված եմ, որ Արփինե Հովհաննիսյանի մոտ կստացվի»: