ԶԼՄ-ները մեր մասին
Քաղաքացիները պետական ծառայությունները կարող են ստանալ նաև կառավարության լիազորած օպերատորների միջոցով
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ ոչ պետական մարմինները՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Աﬔրիաբանկ» և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ները, համապատասխանաբար իրականացնելու են պետական մարմինների գործառույթների սպասարկման գրասենյակի գործառույթներ:
Կալանավայրերում գերբեռնվածության խնդիրն այս տարի գրեթե լուծվել է. փոխնախարար
Դատապարտյալների գերբեռնվածության հարցը գրեթե լուծվել է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բնակեցնելու հաշվին: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Դատապարտյալները հնարավորություն կունենան արհեստներ, լեզուներ սովորել և ազատվելուց հետո գործազուրկ չմնալ
Ազգային ժողովն այսօր սկսեց դատապարտյալներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումը:
Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովը արտահայտել է իր կարծիքը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը Վենետիկում կայացած «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 108-րդ լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է Հայաստանում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին հաջորդած զարգացումները, մասնավորապես՝ անդրադառնալով ընտրացուցակների հրապարակման որոշմանը, տեխնիկական սարքերի կիրառման խնդրին:
Իրավապահները կարողանալու են պաշտոնյային հարցնել՝ «որտեղի՞ց քեզ այս գումարը»․ նախարար
Իրավապահ մարմինները կարողանալու են հարց ուղղել պետական պաշտոնյաներին՝ ինչպե՞ս են նրանք կուտակել իրենց եկամուտները: Այս մասին այսօր «Ազատության» եթերում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով պաշտոնյաների ապօրինի հարստացման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարության ներկայացրած օրինագծի փաթեթի մասին: Օրինագիծն Ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Նոր օրենքով գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիր
Նախարարը հայտնեց, որ պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա առնվազն 1000 հիմնադիր՝ ներկայիս 2000-ի փոխարեն, որոնք ներկայացնում են Երևան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը։
Անչափ կարևորում եմ հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը. Արփինե Հովհաննիսյան
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ հենց ինքը վերանշանակվեց Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նշանակող սուբյեկտը ինքը չէ, չի կարող ասել, թե ինչու վերանշանակվեց: Արդարադատության նախարարության իր տեսլականի մասին, ասաց, որ դա ներառված կլինի կառավարության ծրագրում: Իսկ թե ինչ նոր առաջադրանքներ է ստացել, դա էլ, նախարարի խոսքով, ներառված կլինի կառավարության ծրագրում:
Պերմյակովի պատժի կրման վայրը կորոշվի բերված բողոքների վերաբերյալ դատարանների որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո
Հարցին, թե դատավճռի հրապարակումից հետո որտեղ է գտնվում ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը, վարչությունից պատասխանեցին, որ ռուսական ռազմաբազայի տարածքում. «Պերմյակովը դատավճռի հրապարակումից հետո ներկայումս գտնվում է նույն վայրում, որտեղ և պահվում էր մինչ այդ՝ Ռուսաստանի Դաշնության 102 ռազմական բազայի տարածքում»:
Статус фонда позволит расширить сотрудничество
О первых шагах нового учреждения наша беседа с начальником управления международного правового сотрудничества Минюста РА Кристине ГРИГОРЯН
Կառավարությունը մտադիր է նվազեցնել գերատեսչությունների կողմից մշակվող օրենքների քանակը և ստեղծում է նոր մարմին.Panorama.am
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ –ի հետ քննարկումներ են արվել դեռևս 2013-ին, հիմնադրամի ստեղծումը կարևորվում է հատկապես սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո:
Արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեականացնել ապօրինի հարստացումը
«Երբ բարձրաստիճան պաշտոնյայի մոտ արձանագրվում է ունեցվածքի կամ ծախսերի զգալի աճ, որն անհամադրելի է օրինական եկամուտների ծավալի հետ, ապա, հարց է առաջանում՝ որտեղի՞ց նրան նման եկամուտ, ինչպե՞ս է ստացվում, որ նրա կատարած ծախսերի աճը հավասար չէ նրա օրինական եկամտին: Հենց այս հարցը տալու իրավունքն էլ վերապահվել է իրավապահ համակարգին, որը, այդ անհամադրելիությունը տեսնելով, կարող է պաշտոնատար անձից պահանջել հիմնավորել իր ծախսերի կամ գույքի զգալի աճի եւ դրանց ու իր օրինական եկամուտների միջեւ անհամամասնության առկայությունը եւ միայն հիմնավորումների բացակայության դեպքում՝ ենթարկել քրեական պատասխանատվության»,- ասաց նախարարը:
ԱՆ-ն առաջարկում է բացահայտել պետական գնումներին մասնակցող կազմակերպությունների իրական սեփականատերերին
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ եթե առկա են տվյալ կազմակերպության միայն իրավաբանական անձ հանդիսացող իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալներ, ապա միայն դրանք բավարար չեն իրական սեփականատերերի բացահայտման պահանջը կատարված համարելու համար: