ԶԼՄ-ները մեր մասին

Անցանկալի գովազդային հաղորդագրություններ փոխանցելը միջամտություն է մարդու անձնական կյանքին. Արփինե Հովհաննիսյան

31/03/2016
Հաշվի առնելով, որ անցանկալի գովազդային հաղորդագրություններ փոխանցելը միջամտություն է մարդու անձնական կյանքին և որ ցանկացած դեպքում մարդու անձնական տվյալները, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարը, պետք է օգտագործվեն բացառապես անձի համաձայնությամբ կամ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքում՝ ակնհայտ է դառնում, որ տվյալ պարագայում խախտվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը պատասխանում է օրենսգրքի քննադատներին

18/03/2016
Արփինե Հովհաննիսյանի համոզմամբ, Ընտրական օրենսգրքի նախագծում սահմանափակումներ չեն մտցվել, ավելին՝ այն «բարձրացնելու է ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ի՞նչ է երիտասարդ նախարարը պատրաստվում փոխել համակարգում. հարցազրույց Արփինե Հովհաննիսյանի հետ

09/03/2016
Արփինե Հովհաննիսյանի պատկերացումները քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, ինստիտուտների գործունեության, իրավական կրթության ու այլնի մասին: Մանրամասները՝ «Հայ հանրաճանաչ իրավաբանները» հատուկ նախագծի երկրորդ հարցազրույցում: «Հայ հանրաճանաչ իրավաբանները» հատուկ նախագիծը միտված է ընթերցողին ներկայացնել բացառիկ ավանդ ունեցող հայ իրավաբաններին: Նախագծի կանոնների համաձայն` առաջին երեք զրուցակիցներն ընտրում են հաջորդ հերոսներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ո՞րն է գերակա. անձնական տվյալների պաշտպանություն եւ հանրային շահ

11/02/2016
Մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության ոլորտի կարգավորումը սաղմնային փուլում է: Հայաստանի Արդարադատության նախարարությունում վերջերս ստեղծված Անձնական տվյալների պաշտպանության գործակալության երեք հոգանոց աշխատակազմի գործունեության այս սկզբնական փուլը կարևոր է այն առումով, որ ցանկացած որոշում, օրենսդրական փոփոխության առաջարկ՝ դառնալու է նախադեպ եւ որոշիչ է լինելու տվյալների շտեմարանների մատչելիության առումով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Արփինե Հովհաննիսյանը Բահրեյնի քաղաքացուն արտահանձնելու միջնորդություն չի արել

02/02/2016
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակված 30-օրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Ռադհի Ֆադհել Աբբաս Ալին ազատ է արձակվել. վերջինիս հանձնումը Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններին որևէ այլ հիմքով՝ բացառվում է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գործատուն եւ ձեր անձնական նամակները. ՄԻԵԴ որոշման մասին

19/01/2016
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) օրերս «Բարբուլեսկյուն ընդդեմ Ռումինիայի» գործով նախադեպային վճիռ է կայացրել, որով իրավաչափ է համարվել գործատուի կողմից աշխատակիցների անձնական հաղորդակցությունները, տվյալ դեպքում՝ էլեկտրոնային նամակագրությունը ստուգելը, որը կատարվել է աշխատանքային ժամերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քաղաքացու հետ պետք է լինել ազնիվ և երբեք չկեղծել

13/01/2016
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո առաջնահերթություն է դարձել գործող օրենսդրության համապատասխանեցումը կառավարման նոր` խորհրդարանական համակարգի տրամաբանությանը: Այդ առումով, 2016-ը հայաստանյան օրենսդրական դաշտի վերափոխման, վերամշակման կարևոր տարի է լինելու: Իսկ այդ հսկայածավալ աշխատանքի հիմնական ծանրությունն իր ուսերին կկրի Արդարադատության նախարարությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Այսօրվանից ուժի մեջ են մտնում վարորդների համար նախատեսված նոր կարգավորումները

11/01/2016
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը: Այդ մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացնում է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և վարորդների ուշադրությունը հրավիրում նոր իրավակարգավորումների վրա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել 2015թ.-ին արդարադատության ոլորտում. Արման Թաթոյանի պարզաբանումները

11/01/2016
Քրեական արդարադատության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և վարորդների խնդիրներին առնչվող հարցեր ենք քննարկել Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի հետ: Ինչո՞վ էր առանձնանում 2015թ.-ը, ի՞նչ է գերատեսչությունը իրականացրել ու իրականացնում տուգանքների ծանուցման խնդրի լուծման ուղղությամբ, այս և առավել ցավոտ՝ ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի վճիռների և դատավորներին պատժել-չպատժելու հարցերն են քննարկվել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Որ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի

17/12/2015
ԱԺ-ն առաջիկա արտահերթ նստաշրջանում կքննարկի օրենսդրական փաթեթը, որն առնչվում է ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտին: Փաթեթով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք օրենքներում և օրենսգրքերում: Մեզ հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում նախագծով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Շուշան Դոյդոյան. Անձնական կյանքը կպաշտպանվի չարդարացված միջամտությունից

02/12/2015
2015թ. հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորում են բոլոր տեսակի պետական եւ մասնավոր կառույցների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալներ մշակելու (հավաքելու), դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: Մեդիամաքսի հետ զրույցում Շուշան Դոյդոյանը խոսել է գործակալության աշխատանքի, օրենքի կարեւոր դրույթների եւ դրանից բխող հետեւանքների մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պրոբացիայի ծառայության դեպքում էլեկտրոնային հսկողություն իրականացվելո՞ւ է տվյալ անձի, թե՞ պետության հաշվին. Սուրեն Քրմոյան

25/11/2015
Պրոբացիոն ծառայության մասին օրենքի նախագծում կա դրույթ էլեկտրոնային հսկողության մասին. շահառուի կամ դատապարտյալի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառվելու է դատարանի որոշմամբ, որն ընդունելիս պետք է հաշվի առնել անձի տարիքը, սոցիալական դրությունը, առողջական վիճակը, զբաղմունքի տեսակը և այլն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ