Նորություններ
Տիգրան Խաչիկյանն ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսին
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիտսին և «Քաղաքացիական հասարակության ինստիտու» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանին:
Տիգրան Խաչիկյանը շրջայց է կատարել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր չհայտարարված շրջայց է կատարել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ: Փոխնախարարը քրեակատարողական հիմնարկի պետ Վազգեն Առաքելյանի և ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմաններին, բյուջետային հատկացման շրջանակում պարսպի և արտաքին կոյուղու կառուցման աշխատանքներին, դրանց կատարման որակին և ավարտման վերջնաժամկետներին:
Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել
Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում՝ ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ: Նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է:
Արդարադատության նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Տիգրան Խաչիկյանը մասնակցել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված առաջարկների հանրային քննարկմանը
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հունիսի 27-ին ներկա է գտնվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ներկայացված առաջարկների հանրային քննարկմանը:
Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ Քաթրին Փլանգմանի գլխավորությամբ:
Աննա Վարդապետյան. «Ցանկացած բարեփոխում իրականացնելու ենք այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից»
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել դատաիրավական համակարգի բարեփոխումներին և անցումային արդարադատության հեռանկարին առնչվող հանդիպում-քննարկում: Այն կազմակերպվել էր «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության կողմից «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ:
Հինգ հարց ու պատասխան ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումներից
1.-Ե՞րբ է ուժի մեջ մտնում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: -Օրենքն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունիսի 29-ից: 2. -Օրենքն ի՞նչ կարգավորում է նախատեսել ցմահ դատապարտյալների համար:
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին
Նախարարը, կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական լուրջ բարեփոխումների ճանապարհին է, և այդ ընթացքում անհրաժեշտ են լինելու ԵԽ գործընկերների լավագույն փորձն ու փորձագիտական խորհրդատվությունը: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կա քաղաքական կամք ու տրամադրվածություն այդ բարեփոխումները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Նախարարը սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և բարձր գնահատել ԵԽ ջանքերն՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը:
Բարեփոխումներ ՔԿԱԳ ոլորտում. քաղաքացին հնարավորություն կունենա դիմել տարածքային առումով իրեն ամենահարմար ՔԿԱԳ մարմին
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ՀՀ քաղաքացիների կյանքը մի քանի ուղղություններով բարեփոխող օրենքի նախագիծ: Վերջինի ընդունման արդյունքում կնվազեցվեն և՛ վարչարարությունը, և կոռուպցիոն ռիսկերը, և քաղաքացիների ժամանակը:
Արտակ Ասատրյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Իսամ Ամինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև իրավական համագործակցության, դատապարտյալների արտահանձնման ընթացակարգերին, ինչպես նաև հանցագործությունների կանխման նպատակով իրավական իրազեկման մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:
Հերքում. Արդարադատության նախարարը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ
«Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում, անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին, նշել է, որ նախարարը «Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է»: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը նշված ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել: