Նորություններ

Արդարադատության նախարարն ընդունել է ՌԴ գլխավոր դատական պրիստավի գլխավորած պատվիրակությանը

04/06/2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է աշխատանքային եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունն ու Եվրոպական միությունը խորացնում են համագործակցությունը

31/05/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագիրը: Վերջինիս նպատակն է օժանդակել ՀՀ-ԵՄ արդարադատության ոլորտի քաղաքական երկխոսությանը և աջակցել արդարադատության ոլորտում ԵՄ հետագա աջակցության մշակմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են պրոբացիայի և պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հիմնախնդիրները

30/05/2019
Փոխնախարար Խաչիկյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, կարևորել նման ձևաչափով քննարկումների կազմակերպումն ու ընդգծել, որ սա արդյունավետ հարթակ է ոլորտում առկա խնդիրները գույքագրելու և համապատասխան լուծման ուղենիշեր ուրվագծելու համար: Փոխնախարարն, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, առանձնացրել է Պրոբացիայի ծառայության իրավական կարգավիճակի վերաիմաստավորումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԵԽ-ն աջակցում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանը. արդարադատության նախարարը հանդիպել է ԵԽ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին

30/05/2019
Արդարադատության նախարարը ողջունել է պատվիրակության այցը և բարձր գնահատել Հայաստան-ԵԽ հարաբերությունների ներկայիս մակարդակը: Նախարարի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն, որի արդյունքում տասնամյակներ շարունակ անօրինական ճանապարհով ձևավորված կուսակցությունը ոչ բռնի հեղափոխության արդյունքում հեռացվեց իշխանությունից, որից հետո տեղի ունեցած բոլոր ընտրություններն արժանացան ժողովրդի վստահությանը: «Մեր իշխանության գալուց հետո վարչապետը հայտարարեց, որ հրաժարվում է նախկինում գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ, ընդհանրապես, միջամտել դատարանների գործունեությանը: Վերջին մեկ տարվա ընթացքում վարչապետի կողմից բազմիցս, տարբեր հարթակներից հնչեցվել է, որ առկա է Հայաստանում անկախ դատական իշխանություն ունենալու քաղաքական կամք, և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով բավարար են ամրապնդելու համար դատական անկախ համակարգի գոյությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի դատավորներ, որոնք պատրաստ են գործել օրինականության, արդարության և իրավունքի շրջանակում»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում դատական իշխանությանը տրված հնարավորությունը չի իրացվել, և դատարանները, գործող իշխանության ազդեցությունից զերծ լինելով հանդերձ, զերծ չեն եղել կոռուպցիոն կամ նախկին կապերով պայմանավորված ազդեցություններից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է շահառուների վերասոցիալականացման ծրագիրը

30/05/2019
Մայիսի 29-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի առաջին հանդիպումը։ Հանդիպման թեման էր կոնֆլիկտների հաղթահարում՝ կոնֆլիկտ հասկացության քննարկում, կոնֆլիկտի փուլերի ծանոթացում և հաղթահարման ձևերի ուսուցում, որին ներկա էր մոտ տասը շահառու։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԵԱՀԿ-ն աջակցում է հակակոռուպցիոն պայքարին. Արդարադատության նախարարը հանդիպել է եվրոպական կառույցի ներկայացուցիչներին

29/05/2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող Վուկ Զուգիչի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցելու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ընդունել է ԵԱՀԿ փորձագիտական խմբի ներկայացուցիչներին

29/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 27-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայում անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

27/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Միլիսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օրակարգային երեք հիմնական հարցերի՝ արդարադատության տարածաշրջանային հարցմանը, արդարադատության ոլորտի ուսումնասիրությանը և «Զարգացման քաղաքականության գործառնություն» վարկային ծրագրին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է IRZ-ի ղեկավարին

27/05/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, նշել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն ունի IRZ-ի հետ և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունն ավելի կխորանա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխնախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ շրջանակում կազմակերպված հանրային քննարկում

24/05/2019
Արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի և Աննա Վարդապետյանի մասնակցությամբ մայիսի 23-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող արդարադատության, ազատության և անվտանգության, կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԳՆ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության ցանցի անդամ հանդիսացող հակակոռուպցիոն կոալիցիայի, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի համատեղ ջանքերով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի տեղակալը Ստրասբուրգում մասնակցում է տնտեսական հանցագործության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին ուղղված նիստին

23/05/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 22-ից 24-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին: Այն իրականցվում է ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատաժողով՝ «Պրոբացիայի ծառայության էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները՝ գերմանական փորձի հիման վրա» թեմայով

23/05/2019
Երևանում տեղի է ունեցել երկօրյա աշխատաժողով՝ «Պրոբացիայի ծառայության էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները՝ գերմանական փորձի հիման վրա» թեմայով: Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ իրականացված աշխատաժողովին մասնակցել են ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ՊՈԱկ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, ԱՆ Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը, գերմանացի ու տեղական փորձագետներ, գործող մասնագետներ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ