Նորություններ

Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին

20/06/2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աճել է անհատ ձեռնարկատերերի ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գրանցումների քանակը

18/06/2019
2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 10 հազար 490 անհատ ձեռնարկատեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 915-ով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ամուսնություններն ավելացել են, ամուսնալուծությունները՝ նվազել

18/06/2019
Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԽ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին

18/06/2019
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Վիգեն Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել արմատական բարեփոխումների այս փուլում ԵԽ գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Փոխնախարար Քոչարյանն ընդգծել է նաև համագործակցության երկարատև ու հաջողված փորձը ԵԽ-ի հետ՝ որպես հետագա արդյունավետ գործունեության հիմնաքար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարի առաջին տեղակալի այցը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

16/06/2019
2019 թվականի հունիսի 10-ից հունիսի 14-ը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակներում այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին և Լայպցիգ):

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ նիստին

14/06/2019
Ս.թ. հունիսի 13-ին Բրյուսելում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: Նիստը վարում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Երկարաձգվել է Հակակոռուպցիոն ռազմավարության հանրային քննարկման ժամկետը

13/06/2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տասն օրով երկարաձգել է www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/1733?fbclid=IwAR0Jk0yLAsuPUOm4bkIBAgowm6UnF2r4ib1u0upMUAET0FV7j3mMkG7J0hA:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Շախմատային մրցաշար ցմահ դատապարտյալների միջև

11/06/2019
Սպորտային միջոցառմանը մասնակցում էր 27 դատապարտյալ, որից 25-ը՝ ցմահ ազատազրկման դատապարտված: 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին ցմահ ազատազրկման դատապարտված Սերգեյ Մովսիսյանը և Արթուր Կոստանյանը, իսկ պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Արման Մնացականյանը: Հաղթողներն արժանացան պատվոգրերի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

10/06/2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել հանրային լայն պահանջի արդյունքում լրամշակված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/1733?fbclid=IwAR0Jk0yLAsuPUOm4bkIBAgowm6UnF2r4ib1u0upMUAET0FV7j3mMkG7J0hA:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ կայացել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շուրջ հանրային քննարկում

07/06/2019
Արդարադատության նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագծի շուրջ հանրային քննարկում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՄԱԶԾ-ն կաջակցի Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին. նախարար Զեյնալյանն ընդունել է ՄԱԶԾ մշտական համակարգողին

07/06/2019
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վիգեն Քոչարյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը

06/06/2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դատախազության ներկայացուցիչներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ