Նորություններ
Իռլանդիայի, Հունաստանի և Խորվաթիայի արդարադատության նախարարների հետ Կարեն Անդրեասյանը քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները
ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վենետիկում հանդիպել է Եվրոպայի խորհրդի անդամ` Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարար Իվան Մալենիկայի հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով Խորվաթիայի ունեցած առաջատար փորձառությունն այս ոլորտում, ինչպես նաև ներկայացրել քրեակատարողական բարեփոխումների շրջանակներում, մասնավորապես նոր մոդելի քրեակատարողական հիմնարկ հիմնելու Նախարարության ծրագրերը: Խորվաթիայի արդարադատության նախարարը նշել է, որ փոխադարձ այցելությունները հնարավորություն կտան առկա խնդիրներին առավել թիրախային լուծումներ տալ:
Վենետիկում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, Վրաստանի արդարադատության նախարարն ընդունել է նախարար Կարեն Անդրեասյանի հրավերը՝ այցելել Հայաստան
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մատնանշելով Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը տեղայնացնելու Հայաստանի հետաքրքրությունը: Վենետիկում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, Վրաստանի նախարարն ընդունել է նախարար Կարեն Անդրեասյանի հրավերը՝ այցելել Հայաստան, տեղում բարեփոխումների ուղղությունները նախանշելու նպատակով, ինչպես նաև քննարկելու հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելու մանրամասները:
Կարեն Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն Իտալիայում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպման սկզբում Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զինված ընդհարումները դադարեցնելուն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերացման, ինչպես նաև ռազմագերիներին վերադարձնելուն ուղղված Եվրոպայի խորհրդի և մասնավորապես վերջինիս անձնական ջանքերի համար:
Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լրացուցիչ հնարավորությունները
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայում հանդիպել է ԵԽ իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող Սահմանադրության շրջանակներում դատական համակարգի վեթթինգի, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լրացուցիչ հնարավորությունները:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վենետիկում մասնակցում է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:
Կորոնավիրուսով պայմանավորված 01.01.2021թ-ից 10.12.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ։
Կորոնավիրուսով պայմանավորված 01.01.2021թ-ից 10.12.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ։
Իրազեկում՝ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն մեկնող ՀՀ քաղաքացիներին
Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության 2021 թվականի հուլիսի 1-ի ««Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքում և «Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 274-FZ դաշնային օրենքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության քաղաքացիները, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, 2021 թվականի դեկտեմբերի 29-ից պարտավոր են.
Արդարադատության նախարարը Մեծ Բրիտանիայի դեսպանին է ներկայացրել էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասները
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին
Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։
«Internatiօnal IDEA» միջազգային հեղինակավոր կազմակերպությունն աջակցելու է արդարադատության նախարարությանը՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում
«Internatiօnal IDEA»-ի ներկայացուցիչները ողջունել են Սահմանադրական բարեփոխումների գործընթացում արդարադատության նախարարության ջանքերը` ընդգծելով, որ բարեփոխումները կարևոր են, և դրանք պետք է ընդունելի լինեն ժողովրդի համար։