Նորություններ
Մեկնարկել է անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթներում ներգրավվող հոգեբանների վերապատրաստման ծրագիրը
Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ երեխայակենտրոն արդարադատության համակարգի ձևավորման գործընթացում կարևոր քայլ է որակավորված հոգեբանի ներգրավման ինստիտուտի ներդրումը և վստահություն հայտնել, որ աջակցող միջազգային կառույցների փորձի և Նախարարության ներդրած ջանքերի շնորհիվ ծրագիրը հաջողելու է: Փոխնախարար Գրիգորյանը որպես ծրագրի կարևոր կետ ընդգծել է կարողությունների ինստիտուցիոնալացումը՝ վերապատրաստվող հոգեբանների կողմից իրենց ստացած գիտելիքների հետագա տարածման արդյունքում:
Դատավորների վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունները քննարկել են հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմեր
Անցումային արդարադատության, բարեվարքության խնդիրների ու վեթինգ իրականացնելու իրավական հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական քննարկում է այսօր տեղի ունեցել Երևանում՝ հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Լիտվայի արդարադատության նախարարի անունից դեսպան Ստանիչե-Տոլոչկիենեն Կարեն Անդրեասյանին հրավիրել է Վիլնյուս՝ մի շարք ուղղություններով համագործակցելու համար
Լիտվայի կառավարության գործընկերներին հրավիրում եմ մասնակիցը դառնալու Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին՝ ուղղված դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտներ ստեղծելուն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավելի լավ կառավարման ապահովմանը։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Արդարադատության նախարարն ու ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը քննարկել են Սահմանադրության, ոստիկանության, հակակոռուպցիոն և այլ բարեփոխումներին վերաբերող հարցերը
Կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումը՝ Կարեն Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների միջև փոխգործակցության խորացման հնարավորությանը՝ հատկապես միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։
Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ․ Կարեն Անդրեասյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը մանրամասներ են քննարկել
Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։ Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ Նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Շվեյցարիան աջակցում է Հայաստանի հակակոռուպցիոն ջանքերին․ Կարեն Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատարին
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին։
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Արդարադատության նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից համատեղ և վերջինիս ֆինանսավորմամբ կազմակերպված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քառօրյա քննարկումը:
Արտակ Ղուլյանը նշանակվել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն
Արդարադատության նախարարի հրամանով Արտակ Ղուլյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ին նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ Նշանակման հիմքը ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքներն են։
Նախարար Անդրեասյանը նոր դատավորների ընտրության և վերապատրաստման հարցեր է քննարկել Արդարադատության ակադեմիա կատարած այցի ընթացքում
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում հանդիպել է ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և ծանոթացել կառույցի խնդիրներին:
Նոր կառուցվելիք քրեակատարողական հիմնարկն իր բարեվարք ծառայողներով կդառնա Ծառայության խորհրդանիշը․ Կարեն Անդրեասյանը մասնագիտական տոնի առիթով շնորհավորել է համակարգի աշխատակիցներին
Քրեակատարողական համակարգում սկսում ենք բարեփոխումների նոր շրջան։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Քրեակատարողական ծառայության 102-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Կարեն Անդրեասյանը ԵԽ բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը
Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհուրդը հստակ դիրքորոշում կցուցաբերի Ադրբեջանի հարցում, ճնշում կգործադրի այդ երկրի նկատմամբ, որպեսզի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական այլ անձինք վերադարձվեն հայրենիք։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության Համագործակցության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Դմիտրի Մարչենկովի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը: