Նորություններ

Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը և խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորման աշխատաժողովը

01/12/2021
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու` արդարադատության ոլորտի թվայնացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Անն Լույոյին

24/11/2021
ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային համագործակցության համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման շրջանակներում ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայրի երաշխավորումը՝ որպես առաջնահերթություն

24/11/2021
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մենք ցանկանում ենք ամրապնդել համագործակցությունը՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանին

22/11/2021
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։ Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանը հետաքրքրված է վրացական մոդելով «Արդարադատության տներ» ստեղծելու հարցում․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

16/11/2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն քննարկել են Հայաստանում վրացական մոդելով հանրային ծառայություններ մատուցող «Արդարադատության տներ» կառուցելու նպատակով փորձի ու տեղեկության փոխանակման հնարավորություններն ու այս ոլորտում համագործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք այլ հարցեր

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն նաև սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

12/11/2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դատավորների վեթինգը կարող է իրականացվել երեք եղանակով. երկուսը հիմա, մեկը՝ սահմանադրական բարեփոխումներից հետո

11/11/2021
Քննարկումների արդյունքում ձևավորված մեր մասնագիտական թիմի համոզմամբ դատավորների վեթինգի երեք եղանակներից երկուսը կարող են իրագործվել ներկայիս Սահմանադրության պայմաններում, իսկ մեկը՝ բացառապես սահմանադրական բարեփոխումներից հետո:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» ուսումնական դասընթացի ծրագիրը

09/11/2021
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 8-ին մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» 5-օրյա ուսումնական դասընթացի ծրագիրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Միջոցառմանը մասնակցոել են նաև Ոստիկանության, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Պարեկային ծառայության, Ոստիկանության կրթահամալիրի և Ոստիկանության կին ծառայողները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՌԴ նոտարական պալատի նախագահի և Բելառուսի Պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հետ Կարեն Անդրեասյանը քննարկել է նոտարական ոլորտում քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները

05/11/2021
Հանդիպման ընթացքում նախարարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ոլորտում առկա մի շարք խնդիրների, մասնավորապես՝ նոտարների և քաղաքացիների կողմից բարձրացվող այն հարցին, որ գործընկեր երկրներում, Հայաստանում կատարված նոտարական թարգմանությունների վավերացումները, հաճախ, չեն ընդունվում, կամ լրացուցիչ դժվարություններ են առաջացնում Հայաստանի քաղաքացիների համար՝ առաջարկելով շաբաթ օրը կայանալիք համատեղ նիստում քննարկման առարկա դարձնել նաև այս հարցն ու գտնել դրա լուծման ճանապարհը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կարեն Անդրեասյանը հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների նոր գործընթացի մեկնարկի մասին

05/11/2021
Կարեն Անդրեասյանը հրավիրվածներին ներկայացրել է Նախարարության առաջարկը՝ կապված խորհրդի, հանձնաժողովի ձևավորման ու գործընթացի կազմակերպման հետ՝ հույս հայտնելով, որ ներկաներին տրամադրված նախագծերը, ստացվող առաջարկների ու դիտարկումների հիման վրա, կբարելավվեն, որից հետո կդրվեն պաշտոնական շրջանառության։ «Մենք առաջարկում ենք ձևավորել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերի, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ` արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդից, Մարդու իրավունքների պաշտպան: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների` չեզոք, առանց քաղաքական ուղղվածության իրավաբանների, որոնք կանեն մասնագիտական կարևորագույն աշխատանքը՝ հայեցակարգի, այնուհետև՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակում»,- տեղեկացրել է Կարեն Անդրեասյանը և հավելել, որ Սահմանդրությունը պետք է գրվի ժողովրդի հետ՝ հանրային լայն քննարկումների միջոցով։ «Շատ կարևոր է ոչ միայն ունենալ Սահմանադրության լավագույն տեքստը, այլև ունենալ Սահմանդրության այնպիսի տեքստ, որն ազնվորեն կքվեարկվի ժողովրդի կողմից»,- նշել է նախարար Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելուն կօգնի IDeA հիմնադրամը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին փաստեր են ներկայացվել․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽԽՎ համազեկուցողներին

04/11/2021
Նախարարը շնորհակալություն է հայտնել 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ընդունված բանաձևի համար և համազեկուցողներին տեղեկացրել Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի մասին, որոնք փաստագրված են նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, մոնիտորինգի թիմին ներկայացվել են նախաքննությամբ հաստատված փաստական տեղեկություններ ու վերապրածների վկայություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների, այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, արտադատական սպանությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի այլ կոպիտ խախտումների վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կարեն Անդրեասյանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարողությունների զարգացման շուրջ համագործակցությունը

03/11/2021
Նախարարը շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ