ԶԼՄ-ները մեր մասին

Արփինե Հովհաննիսյանը՝ կադրային ջարդի մասին. Առավոտ

22/09/2015
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին այսօր «շնորհավորում եմ, տիկին Հովհաննիսյան» արտահայտությամբ էին մոտենում ոլորտում հայտնի մասնագետները: ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթները և դրանց իրացման հիմնական ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը փոքր-ինչ ուշացումով մասնակցեց նաև Արփինե Հովհաննիսյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կոռուպցիայի վիճակը եթե հարյուր տոկոսով չփոխենք, հիսուն տոկոսով կփոխենք. Սուրեն Քրմոյան

31/07/2015
Մեր կողմից մեկ այլ առաջարկ հնչեց, լավ, Խորհրդում չեք ընդգրկվում, հրավիրում ենք մասնակցել, ուղղակի նստեք, լսեք, գնահատեք, ձեր գնահատականները կտաք: Շատ ՀԿ-ներ ընդունեցին առաջարկությունը, բայց, օրինակ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և ՔԿՀ հակակոռուպցիոն կոալիցիան բոյկոտեցին այսպիսի ձևակերպմամբ, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ չենք կարող մասնակցել: Կարծում եմ, պարզ է, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը ակտիվ հակակոռուպցիոն ՀԿ-ների համար չէր կարող հիմք լինել հրավերը չընդունելու համար: Հիմքն այլ է՝ ուղղակի ուզում են բոյկոտել, ի՞նչ պատճառով, ինչո՞ւ՝ չգիտեմ: Դա մեր համար ընդունելի չէ, Կառավարությունը և Խորհուրդը բաց է հասարակական կազմակերպությունների համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պետռեգիստրում կուսակցություն գրանցելը ոչ թե քաղաքական, այլ իրավական գործընթաց է. Դավիթ Ղուլյան

30/07/2015
Այսինքն, Կուսակցության գրանցումը մերժելու հիմքերը բացառապես պայմանավորված են վերոնշյալ հանգամանքներով: Եվ այն հայտարարությունը, թե իբր միտում կա այս ամենում, իրականությունից շատ հեռու է: Արդարադատության նախարարությունը գործում է օրենքի շրջանակում. անհնար է իրավական ընթացք տալ որևէ գործընթացի, որում չեն պահպանվում օրենքի հստակ պահանջները: Այնպես որ, հարցը քաղաքականացնել պետք չէ, որովհետև ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կուսակցություն գրանցելը ոչ թե քաղաքական, այլ իրավական գործընթաց է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փողոցի կամ ճանապարհի չարտոնված արգելափակումն ինքնին իրավախախտում է. արդարադատության փոխնախարար

23/07/2015
Խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացման սահմանները պայմանավորված են այս իրավունքի նպատակով: Եթե ապահովված են եղել համատեղ ազատ արտահայտվելու կամ հանրային քննարկումներ կազմակերպելու կամ բարձրացվող հարցերին հանրության ուշադրությունը հրավիրելու հնարավորությունները, ապա այս իրավունքը համարվում է իրացված: Հարկ է նաև նշել, որ հավաքների ազատության իրավունքը բացարձակ չէ և պետությունը, չխախտելով իրավունքը, որոշակի պայմանների առկայության դեպքում կարող է միջամտել դրա իրացմանը, օրինակ՝ երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգը պահպանելու կամ այլոց իրավունքները պաշտպանելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քաղաքացիները կարո՞ղ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը վիճարկել արբիտրաժում. Առավոտ

16/06/2015
յսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, որը երեկ բուռն քննարկվել էր ԱԺ-ում: 91 կողմ, 4 դեմ քվեարկության արդյունքներով խորհրդարանը հավանություն տվեց պայմանագրին: «Առավոտ»-ի տեղեկացմամբ, Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կատարվեց 19-ամյա նախկին զինվորի երազանքներից մեկը. նա ուսանող է (տեսանյութ, լուսանկարներ). Հետք

09/06/2015
Արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը քոլեջի նոր ուսանողին շնորհավորեց նախարարության ողջ աշխատակազմի և անձամբ նախարար Հովհաննես Մանուկյանի անունից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ованес Манукян: Продвигать вперед развитие общества.NovosiNK.ru

04/06/2015
В Армении сейчас активно обсуждается концепция конституционных реформ. Как, по-Вашему, быть ли новой Конституции? Чем она будет отличаться от нынешней? Что скажете относительно концепции конституционных реформ? По-Вашему, новой Конституции – быть? – Конституция, как и наше общество – живой организм. Конституция тоже живет, стареет. Это происходит тогда, когда общественные отношения переживают прогресс, а конституционные нормы и механизмы уже не в состоянии обслуживать эти отношения. Тогда возникает необходимость изменить, улучшить, реформировать Основной закон. Ведь наличие Конституции – не самоцель. Конституция – это основной инструмент обеспечения общественного благосостояния и правового государства. И в этом случае не нужно ждать, пока в результате общественного развития возникнет необходимость в изменении законов (в том числе и Основного закона), а посредством конституционных реформ нужно продвигать само общественное развитие. Говоря сугубо о предлагаемых изменениях, должен отметить, что в центре внимания политических и общественных сил находится, в основном, вопрос о форме правления. Но есть и другой, более важный вопрос – формирование совершенного механизма обеспечения гарантированных Конституцией основных прав и свобод человека.

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայ փորձագետները կարևորում են անցումը դատափորձագիտական տեխնոլոգիաների նոր մակարդակի. Արմենպրես

02/06/2015
Հայ փորձագետները փաստում են դատափորձագիտական տեխնոլոգիաների որակապես նոր մակարդակի անցնելու կարևորությունը, ինչը պայմանավորված է ժամանակի մարտահրավերներով և արդարադատության պահանջներով: Նման համոզման է նաև ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրեն Արամ Գահնապետյանը, ով մայիսի 29-ին մասնակցել է «Դատական փորձաքննություն` փաստերի հաստատումը օբյեկտիվի և սուբյեկտիվի եզրագծում» խորագրով Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյան. Եթե վստահություն ու մասնակցություն չլինի, մենք չենք կարող արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ. iravaban.net

01/06/2015
Ի՞նչ է փոխվել արդարադատության նախարարության մեկ տարվա արդյունքում՝ կոռուպցիայի դեմ: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը iravaban.net-ի հետ զրույցում նշում է, որ դրական առաջընթաց կա, սակայն այս արդյունքներն անգամ կառավարությանը չեն բավարարում: Կոռուպցիայի դեմ պայարի մասին է հարցազրույցը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյան. Մենք լուրջ և ակտիվ աշխատանք պետք է կատարենք. Iravaban.net

27/05/2015
Արդյո՞ք իրատեսական է մինչև 2015թ. ավարտն ունենալ պրոբացիոն ծառայության ողջ օրենսդրական փաթեթը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքերով՝ գերատեսչությունն այլ տարբերակ չունի. «Դա այն վերջնաժակմետն է, որոնք որ սահմանվել են նախարարի կողմից՝ հիմք ընդունելով համապատասխան իրավական ակտերը: Իհարկե, ես ընդունում եմ մամուլում հնչած կարծիքները, որ դրանք բավականին սեղմ ժամկետներ են, մենք հասկանում ենք, որ բավականին դժվար է այդ ժամկետներում նշյալ գործողություններն իրականացնել, ուստի մենք լուրջ և ակտիվ աշխատանք պետք է կատարենք, որ նախ օրենսդրական փաթեթները մոտակա մեկ ամսում ավարտին հասցնենք»,- Իրավաբան.net-ին ասաց պարոն Քրմոյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հովհաննես Մանուկյան.Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման կարիք ունի. Արմենպրես

25/05/2015
Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման և արդիականացման կարիք ունի: «Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգի բարեփոխումը բխում է առաջին հերթին դատապարտյալների շահերից, քանի որ սա լուրջ խթան է լավ վարքագիծ դրսևորելու դեպքում վաղաժամկետ ազատվելու համար: Մենք մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկել ենք ոլորտի խնդիրները, ինչի ընթացքում ձևավորվել են որոշակի օրենսդրական առաջարկներ, որոնք Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ են գտնվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Գևորգյանը

14/05/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց ներկայիս պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Գևորգյանի թեկնածությանը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ Գևորգյանը համակարգի փորձառու ներկայացուցիչներից է, երկար տարիներ գլխավորել է նաև ՀՀ պետռեգիստրի գլխավոր վարչությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ