ԶԼՄ-ները մեր մասին

Ընդդեմ «մաղարիչի». կառավարությունը կոռուպցիայի դեմ կպայքարի նորովի. Panorama.am

11/05/2015
Այս տարի փետրվարին կառավարության որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ձևավորման ճանապարհին է: Մայիսի 13-ին խորհրդում հասարակական կազմակերպությունների մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետն է լրանում: Իսկ խորհրդի կազմում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ ընդգրկելու համար կառավարության աշխատակազմը դիմել է խորհրդարանին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հասարակական կազմակերպությունները դրական են գնահատել «ՀԿ-ների մասին» օրենքի փոփոխված տարբերակը. Արմենպրես

31/03/2015
ՀՀ արդարադատության նախարարությունը մարտի 24-ին հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի փոփոխված տարբերակը: Օրենքի նախագծի վերաբերյալ ՀԿ-ների կարծիքը պարզելու նպատակով «Արմենպրես»-ը զրուցեց «Քաղաքացիական զարթոնք» ՀԿ նախագահ Տիրայր Մուրադյանի և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ» ՀԿ փաստաբան Արման Խաչատրյանի հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Ցմահ դատապարտվածների խնդիրը նաև քաղաքական հարց է». Irates.am

27/03/2015
-Վերջերս «Նուբարաշեն» ՔԿՀ էիք այցելել ու հանդիպել ցմահ դատապարտյալների հետ, ովքեր մեզ հետ զրույցում դժգոհեցին, թե այդպես էլ չհասկացան՝ պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված նախարարն ինչ է անելու: Ի վերջո, այդ հարցին լուծում տրվելո՞ւ է, վերանայվելո՞ւ են նրանց դատավճիռները: -Դա ծավալուն թեմա է, և խնդրին լուծում տալու ուղղությամբ մենք այսօր աշխատում ենք: Այս պահին պատրաստի լուծումներ չեմ կարող տալ, որովհետև դա միայն արդարադատության նախարարության լուծելիք հարցը չէ: Պետք են և՛ կառավարության, և՛ ԱԺ-ի կողմից համաձայնեցված քաղաքական լուծումներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունն արձագանքում է. մակարոնեղենի առաջարկվող գինը համարժեք է. Փաստինֆո

24/03/2015
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է «Փաստինֆո»-ի՝ «346.6 մլն դրամի հաց ու մակարոնեղեն` դատապարտյալների համար» վերտառությամբ հոդվածին: Ստորև ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ.

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե՛ տուժողների, թե՛ հանցագործություն կատարած անձի համար». Սուրեն Քրմոյան (Տեսանյութ). Փաստինֆո

27/02/2015
Մինչև 2016թ-ը ՀՀ-ում նախանշված է ներդնել նոր` Պրոբացիայի ծառայություն: Թե ինչ փուլում են ծառայության ներդրման նախապատսատական աշխատանքները, և երբ հասարակությունը կտեսնի այն գործողության մեջ, «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ». ԻՐԱՎՈՒՆՔ

12/02/2015
«Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ արդարադատության փոխնախարար ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Ընդունելի են այն փոփոխությունները, այն օրենսդրական կարգավորումները, որոնք միտված են մարդու իրավունքները պաշտպանելուն». Իրավունք

10/02/2015
«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն այս անգամ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆՆ էր, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան հարցերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտորդական խումբ. Արդարադատության նախարարությունն սկսել է ավելի թափանցիկ աշխատել. Aysor.am

27/12/2014
ՀՀ արդարադատության նախարարությունը սկսել է ավելի թափանցիկ աշխատել և 2014 թ. երկրորդ կեսից Արդարադատության նախարարության աշխատանքներում զգալի փոփոխություններ են նկատելի: Aysor.am-ի տեղեկացմամբ, դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Հայրս գնումների մասնագետն է, մայրս` շեֆ խոհարարը, կինս մեր շտապ օգնությունն է, իսկ ինձ վրա է մսի ընտրությունը». Արդարադատության նախարար. Life.panorama.am

26/12/2014
Ամանորյա թեմայով Life.panorama.am-ի հարցադրումներին պատասխանում է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Որքա՞ն գումար է ծախսելու արդարադատության նախարարն Ամանորին. Slaq.am

25/12/2014
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ամանորին ընդառաջ Slaq.am-ն իրականացնում է փոքրիկ հարցազույցներ հայտնի մարդկանց հետ, պարզելու Ամանաորի հետ կապված վերջիններիս ծրագրերն ու երազանքները: Այս անգամ մեր զրուցակիցը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունը 21 870 էջ թարգմանություն կանի ԵՏՄ անդամակցության արդյունքում.1in.am

29/10/2014
«Այս տարի մենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին շենքը շահագործման կհանձնեք: Մոտավորապես 350-400 դատապարտյալի համար է նախատեսված այս շենքը, և այդ գումարը, որը նախատեսված է 2015-ի բյուջեում, ըստ էության կավարտվի համալիր շինարարությունը»,-ասաց նախարարը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աղբյուրի բացահայտման դեպքերը ծանրագույն դեպքերում են լինում. ՀՐԱՊԱՐԱԿ

07/10/2014
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ որպես փոխնախարար ու ՀՀ քաղաքացի, ծանոթ է դատական այն որոշմանը, որով պահանջում են «Հրապարակ» օրաթերթից ու ilur.am կայքից աղբյուր բացահայտել: Հիշեցնենք, որ խոսքը Գյումրիում տեղի ունեցած միջադեպին է վերաբերում, երբ տեղի ոստիկանապետ Վ. Նադարյանը բռնություն էր գործադրել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եւ նրա եղբոր նկատմամբ:Պարոն Մկրտչյանը, սակայն, ծանոթ չէ փաստերին որպես իրավաբան, հետեւաբար, դժվարանում է որեւէ գնահատական տալ: «Ցանկացած դատական գործընթացի» փաստերին ծանոթ լինելը նաեւ չի մտնում արդարադատության փոխնախարարի պաշտոնական պարտականությունների մեջ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ