Նորություններ
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգողին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը:
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները
Նախարար Բադասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անցկացվել են քննարկումներ, ներկայացվել են Հակակոռուպցիոն ռազմավարության՝ www.e-draft.am –ում տեղադրված նախագծի տարբերակը, որն արդեն լրամշակման փուլում է և դատաիրավական ռազմավարության Նախարարության տեսլականը, որի ամբողջական տարբերակը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին:
ՄԱԿ-ի գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներին
ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման երկրորդ փուլի շրջանակում Հայաստան են ժամանել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քարտուղարության ներկայացուցիչները և Սերբիայի գնահատող փորձագետները:
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:
Արդարադատության նախարարը ծանոթացել է «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին
Նախարարը, կարևորելով լաբորատոր սարքավորումների արդիականացման հարցը, Կենտրոնի տնօրենին հանձնարարել է կարիքների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել՝ հնարավորության դեպքում նորագույն սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
Ներկայացվել են սնանկության ոլորտի հետազոտության արդյունքները
Նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ սնանկության ոլորտի բարեփոխումները մշտապես գտնվում են Կառավարության առաջնահերթությունների օրակարգում, միևնույն ժամանակ նշելով, որ այն շարունակական գործընթաց է, և անհրաժեշտ է ժամանակի մարտահրավերներին զուգահեռ թարմացնել ոլորտի կարգավորումները, ինչը կբերի նաև գործարար միջավայրի բարելավմանը: Փոխնախարարը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը հետազոտությունների իրականացման գործում՝ նշելով, որ դրա արդյունքներն առավել ամբողջական կարտացոլեն սնանկության ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները:
Ի պատասխան Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումների
Այդուհանդերձ, քանի որ ԵԽ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակությունը մամուլում շահարկումների տեղիք է տվել և մի շարք հարցեր առաջացրել, կարծում ենք, որ խնդիրն առավելապես վերաբերում է «վեթինգ» բառի մեկնաբանությանը և այն եղանակներին ու ձևին, որով այդ գործիքը կիրառվել է տարբեր երկրներում: Ի դեպ, առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին:
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Ռուստամ Բադասյանը կարևորել է մշակվող երեք օրենսգրքերի համահունչ լինելը Հակակոռուպցիոն ռազմավարությանը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս կարևորել է այս հանդիպումը և նշել, որ Քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումը չի կարող իրականացվել հակակոռուպցիոն և դատաիրվական բարեփոխումների համատեքեստից դուրս: Այս առումով նախարար Բադասյանը շեշտել է, որ Հայաստանում նախատեսվում են հիմնարար փոփոխություններ՝ մասնավորեցնելով, որ ձևավորվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որում համադրվելու է քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքը: Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև միջազգային կառույցների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջին գնահատումներում արծարծված խնդիրների լուծումը Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքերում զետեղելը:
Աննա Վարդապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման վերաբերյալ քննարկում
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բարեփոխման հնարավորությունները թեմայով աշխատանքային քննարկում: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով:
Արդարադատության նախարարը Քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին:
Գյումրիում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
Քննարկման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախատեսվող հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին: