Նորություններ

Հաշվետվություն՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ

21/01/2021
Հաշվետվության մշակման շրջանակներում հիմք են ընդունվել Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի պատասխանատու մարմինների կողմից ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված՝ Միջոցառումների ծրագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները (որի շրջանակներում պատասխանատու մարմիններն իրականացրել են նաև ինքնագնահատում), իրականացված աշխատանքների վերաբերյալ համացանցում առկա, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշտադիտարկման շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

20/01/2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հերքում․ Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել

08/01/2021
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության գործընթացի ընթացիկ արդյունքների և դասընթացների վերաբերյալ (թարմացված)

22/12/2020
Ինչպես արդեն հայտնել էինք, սույն թվականի դեկտեմբերի 5-ին ընդունող հանձնաժողովի 5-րդ նիստում ամփոփվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները, որից հետո մեկնարկել է մրցույթով անցած 770 դիմորդների հետ պայմանագրերի կնքման գործընթացը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ազգային արխիվը նոր տնօրեն ունի

18/12/2020
Նշանակման համար, ի թիվս այլնի, հիմք է հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի N 5 որոշման եզրակացությունը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռեսուրս-սենյակներ՝ մի շարք քրեակատարողական հիմնարկներում

18/12/2020
2019թ-ի սեպտեմբերից Հայաստանում իրականացվում է «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը, որի նպատակն է հանրության ուշադրությունն ուղղել քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքին առնչվող հիմնախնդիրներին, աջակցել կրթական նախաձեռնությունների իրականացմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխնախարար Գրիգորյանը ԵՄ գործընկերներն ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը

18/12/2020
Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները»․ Ռուստամ Բադասյան

16/12/2020
Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ԵՄ-ն ընդգծում և աջակցում է ՀՀ կառավարության գովելի ջանքերն՝ ուղղված դատական և իրավական ոլորտի կարևոր, համապարփակ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը, և՝ դրանով իսկ, ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատաժողով՝ «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով

14/12/2020
Դեկտեմբերի 11-ից 12-ը Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողով։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության գործընթացի ընթացիկ արդյունքների և դասընթացների վերաբերյալ (թարմացված)

25/11/2020
Ինչպես արդեն հայտնել էինք, սույն թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ և COVID 19 համավարակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության պետի 26.10.2020թ. հրամանով հաստատվել էր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության նոր ժամանակացույց, որով ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել էր մինչև նոյեմբերի 21-ը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում Արդարադատության նախարարությունում

24/11/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն ու ջանքերի կոորդինացիային։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը ԵԽ անդամ պետություններին կոչ է արել գործել, երբ հարձակման է ենթարկվում մարդկային կյանքը

09/11/2020
Ներկայացնելով ժողովրդավարական բարեփոխումների Հայաստանի օրակարգը՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այն ուղղված է հասարակության վստահության բարելավմանը, դատական ​​համակարգի անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության բարձրացմանն ու արդարադատության անխոչընդոտ հասանելիության ապահովմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ