ՔԿԱԳ ծառայություններ
Մահվան պետական գրանցման հիմքը․
- Անձի մահը ենթակա է գրանցման առանց ժամկետային սահմանափակման:
- Մահվան պետական գրանցման հիմքերն են՝
1) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը.
2) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը.
3) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը:
Մահվան պետական գրանցման համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը․
- Դիմումը ներկայացվում է սպասարկման կենտրոն, կամ դիվանագիտական ծառայության մարմին։
- Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը.
2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
3) մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա տվյալները.
4) անձի մահվան փաստի հաստատման կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.
5) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը:
- Դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները.
1) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ազգությունը նշվում է մահացածի անձը հաստատող փաստաթղթերում՝ դրա առկայության դեպքում), ծննդյան վայրը և ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահացածի վերջին բնակության վայրը, ընտանեկան դրությունը, մահվան վայրը և ժամանակը.
2) մահացածի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.
3) մահվան փաստը հաստատող փաստաթղթերի տվյալները.
4) դիմում ներկայացնող անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրային տվյալները.
5) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
- Մահվան պետական գրանցման համար կարող է դիմել յուրաքանչյուր անձ:
Մահվան պետական գրանցման կարգը․
- Մահվան պետական գրանցումը կատարվում է մահվան պետական գրանցման դիմումը և սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:
- Մահվան պետական գրանցման տեղեկությունները անհապաղ փոխանցվում են ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն և սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին։
- Մահվան պետական գրանցման մասին այլ մարմինների կամ կազմակերպությունների հաղորդում կատարելու կարգը և պայմանները, ինչպես նաև այդ մարմինների կամ կազմակերպությունների ցանկը սահմանում է նախարարը:
Մահվան պետական գրանցում կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։
Մահվան պետական գրանցման համար կարող են դիմել նաև https://e-services.moj.am/hy/ հարթակի միջոցով՝ ներկայացնելով մահվան փաստը հաստատող բժշկական տեղեկանք, դիմում և անձնագրի պատճեն։
Մահվան պետական վկայականը դիմումատուին տրվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմումատուի կողմից տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով կամ թղթային կրիչի վրա։
Պետական տուրքի դրույքաչափը
Մահվան պետական գրանցման համար պետական տուրք նախատեսված չէ: