ԶԼՄ-ները մեր մասին

Կարևորը ճիշտ բալանսն է. նախարարը` սահմանադրական բարեփոխումների մասին. Ժողովուրդ

16/05/2014
Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նշեց, որ չի ցանկանում քաղաքական գնահատական տալ խորհրդարանական համակարգի մոդելին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության հերքումը.nyut.am

14/05/2014
«Nyut.am» տեղեկատվական հարթակում 13.05.2014 թվականի «Նախագծի հիմքում դրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, մինչդեռ մեր Սահմանադրությամբ սահմանված են շատ ավելի բարձր չափանիշներ. Էդմոն Մարուքյան» վերնագրով հրապարկման մեջ տեղ գտած թվական տվյալները խեղաթյուրված են և չեն համապատասխանում ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի ելույթում հնչած տվյալներին: Խոսքը վերաբերում է ինչպես գանգատներին, այնպես էլ բավարարված գումարների չափերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունը հետամուտ կլինի ՄԻԵԴ վճիռների կատարմանը. նախատեսվում է կառուցվածքային փոփոխություն. Փաստինֆո

12/05/2014
«Փաստինֆո»-ի հետ զրույցում, ներկայացնելով ստեղծվելիք բաժնի գործառույթները, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն ասաց. «Եվ նախարարության, և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեսանկյունից շատ կարևոր է ԵԴ-ի վճիռների կատարման հարցը, որովհետև հաճախ դրանց արդյունավետությունից կամ ամբողջական լինելով է պայմանավորված հետագա վճիռների հարցը, թե արդյո՞ք մենք նորից կպարտվենք, ՀՀ դեմ վճիռներ կկայացվե՞ն, խախտումներ կարձանագրվե՞ն, թե՞ ոչ: Որքան արդյունավետ ու ամբողջական կատարենք, այդչափ կնվազեցնենք ՀՀ վերաբերյալ վճիռները, որոնցով խախտում է ճանաչվում: Այդ իսկ պատճառով, բազմաթիվ քննարկումների արդյունքում մենք որոշոցինք հատուկ այդ նպատակով նոր բաժին ստեղծել»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն քրեակատարողական հիմնարկներում. Արմենպրես

25/04/2014
Մայրաքաղաքի ևմարզերի հինգ քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 15-ից 29-ը ցուցադրվելու են վերջին տարիների արտադրությանբրիտանական ֆիլմեր: Բրիտանական խորհուրդը ՀՀԱրդարադատության նախարարության հետ նախաձեռնել էբրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանիքրեակատարողական հիմնարկներում: Նախաձեռնություննիրականացվում է Բրիտանական ֆիլմերի փառատոնիշրջանակում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյան. Քաղաքական բոլոր ամբիցիաները պետք է դնենք մի կողմ և հասկանանք, որ կա հայրենիք, որն ամեն ինչից վեր է. Times.am

25/04/2014
Աշխարհն ուժեղների աշխարհ է, և այնպես չէ, որ աշխարհում արդարություն կարող ես փնտրել և գտնել: Արդարությանը հասնելու համար մենք պետք է ուժեղանանք և հզորանանք: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: «Ինձ համար ցեղասպանության ճանաչումը շատ ավելի հզոր հայրենիք ունենալն է: Այդ դեպքում աշխարհի բոլոր տերությունները մեզ հետ հաշվի կնստեն, այսինքն' մենք պետք է անենք այն ամենը, ինչ կախված է մեզնից»:- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թովմասյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պրոբացիոն ծառայության գործարկումն էականորեն կփոխի պատժողական քաղաքականությունը Հայաստանում. Արմենպրես

11/04/2014
Հայաստանը դատական և օրենսդրական բարեփոխումների ծրագրով ամրագրել է իր պատրաստակամությունը՝ գործարկել պրոբացիոն ծառայությունը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Այս մասին ազատազրկման հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ համաժողովի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: «Այս շրջանակներում Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ գործարկվել է այս ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում վեր հանել պրոբացիոն ծառայության ներդրման հնարավորությունները»,- ասաց Օրբելյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հ. Թովմասյան. Սահմանադրական բարեփոխումների շրջանակում չի նախատեսվում հանել ՀՀ նախագահին և ԱԺ պատգամավորներին ներկայացվող ցենզերը. Tert.am

10/04/2014
Սահմանադրական բարեփոխումների շրջանակում չի նախատեսվում հանել ՀՀ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվող նստակեցության և քաղաքացիության ցենզերը: Tert.am-ի տեղեկացմամբ, Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի նախագիծը ՀՀ նախագահին ներկայացնելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյան. Պարտադիր կուտակայինի գործող օրենսդրությունը համարվում է սահմանադրական մինչև սեպտեմբերի 30-ը.1in.am

03/04/2014
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստից հետո տված ասուլիսում հայտնեց, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը կնպաստի մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության համակարգի կատարելագործմանը: Նախարարի խոսքով, սակայն, ՍԴ որոշումը չի նշանակում, թե պարտադիր կուտակային վճարները ՍԴ որոշման հրապարակման պահից սկսած չպետք է կատարվեն: Հակառակը, եթե տնտեսվարողներն ու քաղաքացիները պարտադիր վճարները չկատարեն, նրանց նկատմամբ տույժեր ու տուգանքներ կկիրառվեն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյանը լիազորագրով վաճառված ավտոմեքենաների մասին լավ լուր հայտնեց

27/03/2014
Այսօր կառավարության նիստին հաջորդած բրիֆինգում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ կառավարությունը որոշել է մինչեւ այս տարվա վերջ վարչական պատասխանատվություն չկիրառել եւ ոստիկանության օգնությամբ գտնել, հայտնաբերել այդ մեքենաները եւ օգնել ավտոմեքենաների հիմնական սեփականատերերին, որպեսզի այս վիճակից դուրս գան: Հրայր Թովմասյանի համոզմամբ՝ այս խնդիրը 90 տոկոսով կլուծվի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Թովմասյան. Փաստաբանների ուսուցումն ու վերապատրաստումը հնարավոր է իրականացվի Արդարադատության ակադեմիայում. Panorama.am

18/03/2014
2 հազար 700 քառակուսի կմ տարածք, շուրջ 830 մլն դրամի ներդրում, լուսավոր լսարաններ. Այսօր պաշտոնապես բացվեց Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին կառուցված ՀՀ Արդարադատության ակադեմիան: «Նման շենք և նման ֆինանսավորում ունենալը արդեն վկայում է այն բանի մասին, թե ինչպիսին է պետության վերաբերմունքը այս համակարգի նկատմամբ»,- Panorama.am-ի տեղեկացմամբ, շենքի բացման պաշտոնական արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արման Թաթոյան,Քրեական դատավարության նոր օրենսգիրքը կօգնի բարձրացնել վստահությունը դատարանների հանդեպ. Iravaban.net

13/03/2014
1999 թվականին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքն արդեն հնացել է: ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունները չէին համապատասխանում գործող օրենսգրքի հետ: Արդյունքում ի հայտ եկան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեին: Հենց այդ ժամանակ էլ առաջացավ քրեական դատավարության նոր օրենսգիրք ունենալու գաղափարը: Նոր օրենսգրքի նախագիծը մշակելու նպատակով 2010 թվականին ձևավորվեց աշխատանքային խումբ: Շատ դրույթներ սահմանելիս աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է այս կամ այն նորմը կիրառելի մեր իրականության մեջ: Իրավաբան.net-ի զրուցակիցը Արդարադատության փոխնախարար, Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ Արման Թաթոյանն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հեռուստաընկերություններից ոմանք այսօր բրեժնևյան քարոզչամեքենայից չեն տարբերվում. Թովմասյան. Panorama.am

11/03/2014
«Ես չգիտեմ` ով ինչ է ուզում, ով ինչ է մտածում, որ իր ազդեցության տակ գտնված թերթում իրենց ժամանակին կուռք դարձրած առաջին նախագահին այսօր ինչ-որ պիտակներ է տալիս: Ես չգիտեմ` ով ինչպես է մտածում ու ինչ են ուզում անել: Համենայն դեպս` ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունն այդպիսին չլինի», -Panorama.am-ի տեղեկացմամբ, այսօր Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի ու Գովազդի մասին օրենքներում կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ