ԶԼՄ-ները մեր մասին
Նորամուծություններ Քրդատ նոր օրենսգրքի նախագծում. չկա մեղադրյալ, չկա քրեական հետապնդման հարուցում. Iravaban.net
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով`նախաքննությունն ունենալու է երկու ձև` ընդհանուր կարգով նախաքննություն և պարզեցված կարգով: Ընդհանուր նախաքննությունը իրականացվելու է ծանր և առաձնապես ծանր հանցագործությունների դեպքում, իսկ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում` պարզեցված կարգով:
Պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է վիճահարույց դեպոնացման ինստիտուտը. Փաստինֆո
Այսօր սկսվեց ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկօրյա վերապատրաստման ծրագիրը՝ լրագրողների համար: Ծրագիրն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ֆինանսավորմամբ և նպատակ ունի խորացնել լրագրողների իրավական գիտելիքները: Ծրագիրն իրականացնում են Քրդատօրը մշակած աշխատանքային խմբի անդամներ Ռուբեն Մելիքյանը և ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը՝ նրանք իրավաբանական գիտությունների թեկնածուներ են, դոցենտներ:
Հրայր Թովմասյանի կարծիքով` աղմկահարույց նախագծերից հրաժարվելու հարցում նախարարության վրա ոչ մեկ չի ազդել. Iravaban.net
Արդարադատության նախարարությունն ամենաճիշտն ու ամենագետը չէ, որ նրա հեղինակած բոլոր նախագծերը կյանքի կոչվեն: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է նախարարությունը հրաժարվել իր հեղինակած աղմկահարույց երկու նախագծերից` «Փաստաբանության մասին» և «Պետտուրքի մասին» ՀՀ օրենքերում փոփոխություններ և լրացումներ կատարելուց:
Հայաստանն անցնում է նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգին. Արմենպրես
Հայաստանում փորձարկվող նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2014 թ-ի վերջին: Էլեկտրոնային նոտարի համակարգի գործարկմամբ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը,կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվեն փաստաթղթեր կեղծելու հնարավորությունն ու փաստաթղթային քաշքշուկները:
Արդար դատավորը մեկն է, այն էլ՝ երկնքում. բացառիկ զրույց արդարադատության նախարարի հետ. tert.am
Տարվա ավարտին զրույց խնդրեցի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից և եղավ... -Պարոն նախարար, անթույլատրելի հարցերի ցանկ կա՞։ -Եթե հարցնեք՝ օրը քանի անգամ ուր եք գնում և այլն, և այլն, չեմ պատասխանի։ -Այսինքն, դրանք վերաբերում են զուտ անձնական հարթությանը։ -Այո։ - Օրական քանի՞ ժամ եք աշխատում։ -Ժամը 9-ից ուշ չեմ գալիս աշխատանքի և մինչև երեկոյան 20-21-ն աշխատավայրում եմ։ Մի շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ գիշերը՝ ժամը 1-ից հետո, փակում ես աչքերդ, քունդ տանում է, բայց ուղեղդ չի անջատվում։ Եվ այդ ժամանակ շատ հետաքրքիր լուծումներ են գալիս։
Հրայր Թովմասյան. Հայաստանում ներմուծվում են այլընտրանքային խափանման միջոցներ, նաև` տնային կալանք. Panorama.am
Հայաստանի քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որն այժմ շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովում, ավելացնում է խափանման միջոցների տեսականին և, որպես խափանման միջոց ներմուծվելու է օրինակ, տնային կալանքը, վարչական հսկողությունը: Այդ մասին այսօր քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը` Հայաստանում. Iravaban.net
Որքան ժամանակ գոյություն ունեն պետությունները, այնքան ժամանակ էլ կոռուպցիան: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի բնորոշմամբ` կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ դեղատոմսեր չկա աշխարհում. անգամ այնպիսի երկրները, որոնք հակակոռուպցիոն ոլորտում շատ մեծ ձեռք բերում ունեն, ժամանակ առ ժամանակ այդ երկրներում էլ է նկատվում կոռուպցիոն ռիսկեր: «Մարդկության ողջ պատմությունը նաև պատմություն է կոռուպցիայի դեմ պայքարի` գլխատելուց, կախաղան բարձրացնելուց մինչև կաշառակեր դատավորի կաշվից դատավորների համար աթոռներ պատրաստելուց, որպեսզի դատավորը հիշի, թե ում աթոռն է նստում մինչև գիլիոտին և հակակոռուպցիոն ռազմավարություններ»,- «Iravaban.net»-ի հաղորդմամբ, ասաց Հրայր Թովմասյանը:
«Չերչիլն ասում էր՝ չեն փոխվում հիմարներն ու մեռելները». Հրապարակ
Նախարար Հրայր Թովմասյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին.«Էն Հրայր Թովմասյանին, որին ես եմ ճանաչում արդեն 43 տարի, արտագաղթող չի: Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա: Ես սա ինձ բարձրացնելու համար չասացի: Այս հարցում հարաբերական բաներ կան, իհարկե: Ինձ հետ սովորած, նույն մասնագիտությամբ շատերին գիտեմ, որ հիմա աշխարհի տարբեր անկյուններում, հաճախ էլ ոչ մասնագիտական, գործունեություն են ծավալել: Բայց նույնիսկ այդկերպ աշխատում են օգտակար լինել ազգին ու մեր պետությանը: Իմ մեջ, չգիտեմ, արմատները գուցե մի քիչ ավելի խորն են, էրգրի ընկալումը երևի մի քիչ ուրիշ է: Ես զարմանում եմ, երբ մեկի հետ փոքր վեճ ես ունենում թե չէ, ասում է` կթողնեմ, էս երկրից կգնամ: Այո, բայց ո՞ւմ ես վատություն անում գնալով: Սա հո միայն իմ երկիրը, իմ տունը չի: Սա նաև քո տունն է, չէ՞: Քո տնի՞ց ես նեղանում-գնում»:
Նախարարի խորհրդականը կրկնակի համաներման կիրառումը բացառում է.Առավոտ
Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանն այսօր «Վարկած» ակումբում անդրադարձավ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներման գործընթացներին: Նա հրապարակեց նոյեմբերի 20-ի տվյալները, հայտնելով, որ գործընթացը շարունակվում է եւ դեկտեմբերի 25-ից հետո էլ կիրառելի կլինի Համաներման ակտը:
Վարչապետի դժգոհությունից մինչև Էլեկտրոնային նոտար. նոտարիատի բարեփոխումների ընթացքը.Iravaban.net
2011 թվականին նոտարիատի ոլորտի բարեփոխումները նոր թափ հավաքեցին: Առաջնայինն Արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի լուծարումն էր: Բաժինը զբաղվում էր ոլորտին վերաբերող բոլոր հարցերով, սակայն Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի կարծիքով, կոռուպցիոն ռիսկներ պարունակելու տեսանկյունից առաջացնում էր խնդիրներ: Նոտարիատի բաժնի լուծարումից հետո բաժնի գործառույթները վերաբաշխվել է Արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչությանը և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը. առաջինը զբաղվում է օրենսդրության և քաղաքականության մշակմամբ, երկրորդը՝ վերահսկողությամբ:
«Այսուհետ ընտրողների ցուցակում որևէ մահացած ուղղակի հնարավոր չէ, որ լինի». Հրայր Թովմասյան․ ԱՌԱՎՈՏ
Իսկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որպեսզի ավելի պատկերավոր լինի իրենց կատարած աշխատանքը` նշեց, որ ի շնորհիվ այս համակարգի, ընտրացուցակներում այլևս մեռյալ հոգիներ չեն լինի և բնականաբար քվեարկության չեն մասնակցի: «Այս պրոցեսը սկսվեց Գյումրուց, քաղաք, որն առանձնանում է իր կոլորիտով, իր մշակույթով, իր արվեստով, ինչու չէ նաև պիտի առանձնանա մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակով: Իմ նախարար նշանակվելուց հետո, կարևորագույն խնդիր եմ համարել և դա կառավարության գործունեության ծրագիրն է, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունները իրենց որակով էականորեն բարձրանան և այն վիճակները, որոնք մի մասով մենք խորհրդային միությունից էինք ժառանգել` գնա տեղեկանք բեր, որ քեզ տեղեկանք է պետք, այս կամ այն մարմնի դռան դիմաց օրերով, եթե չասեմ ամիսներով կանգնել…Կամ այս կամ այն որոշումը ստանալու համար ստիպված լինել տասնյակ այլ մարմիններից տեղեկանքներ հավաքել` բերելու 3-րդ, 4-րդ , 5-րդ մարմին քո ակտը ստանալու համար… էս վիճակները հարիր չեն 21-րդ դարին, և այս ամբողջը մենք պետք է թողնենք 20-րդ դարում», -ասաց նախարարը:
Դատավորների գնահատման առաջարկվող մեխանիզմը տարակարծությունների տեղիք է տվել. ԱՐՄՆՅՈՒԶ
Գրիգոր Մուրադյանը համոզված է` նախագիծը ճիշտ չի ընկալվել: Գնահատման ընթացքում դատավորների նկատմամաբ առաջացող բացասական հետեւանքների հարցը նախարարությունը պատրաստ է քննարկել: Հաշվի առնելով դատավորների մտավախությունը, որոշ փոփոխություններ նախագծում արդեն իսկ արվել են: