ԶԼՄ-ները մեր մասին
Նախարարությունն անդրադառնում է Դիտորդների խմբի 3 հաշվետվությանը. Հետք
Նախարարությունը տեղեկացնում է, որ «քրեակատարողական վարչության պետը կրկին գրություն է ուղարկել առողջապահության նախարարին՝ դիմածնոտային ախտահարումներով տառապող կալանավորված անձանց և դատապարտյալների վիրահատական բուժումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կազմակերպելու համար»:
570 հազար 294 եվրո ՀՀ պետբյուջեից` արդարադատության պակասի համար. Մարդու իրավունքների եվրոպական դատարան. medialab.am
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանի ներկայացրած պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռները հիմնականում վերաբերում են անձի ազատության իրավունքին (ՄԻԵԿ-ի 5-րդ հոդված), արդար դատաքննության իրավունքին (ՄԻԵԿ-ի 6-րդ հոդված), սեփականության իրավունքին (ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդված): Նա նշում է, որ Հայաստանի վերաբերյալ վճիռների կառուցվածքն էապես չի տարբերվում Եվրոպական դատարանի ընդհանուր վիճակագրության մեջ դրսևորված միտումներից:
Հրայր Թովմասյան. Հարցրեք Կիպրոսի դատախազին, ես Կիպրոսի Իրավունքի մասնագետ չեմ. 168.am
Հ. Թովմասյան. «ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այն հարցերին, որոնք նախաքննության փուլում են, դատախազության վարույթում, ոստիկանությունում: Եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի իմ պատասխանները կարող են ազդել պրոցեսների վրա, ուստի այդ հարցերին չեմ պատասխանում»:
«Մենք նպատակ ունենք վերացնել կոռուպցիոն դրսևորումները քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների ոլորտում». Եղիշե Կիրակոսյան.iravaban.net
Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի՝ Կառավարության կողմից ձեռնարկվում են նաև մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են կոռուպցիոն երևույթների վերացմանը. «Այսօր քննարկվող թեմայի հիմնական թիրախը փոքր կոռուպցիան է, որի վերացմանն են ուղղված Արդարադատության նախարության կողմից իրականացվող բարեփոխումների մի շարք ծրագրերը»:
Անչափահաս իրավախախտների կրկնահանցագործությունները նվազեցնելու նպատակով մեկնարկեց պիլոտային մոդելի փորձարկումը. Արմենպրես
Արդարադատության ոլորտի բարեփոխումների պրոբացիոն ծրագիրը նպատակ ունի նվազեցնել հանցագործությունների ու կրկնահանցագործությունների թիվը, բարձրացնել անչափահասների վերաինտեգրման մակարդակը: Այս մասին հունիսի 12-ին «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:
Նոտար Ալվարդ Մելքոնյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ հայցը բավարարվեց. Փաստինֆո
ՀՀ վարչական դատարանը բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը: ՀՀ արդարադատության նախարարը նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան:
ՔԿՀ-ների մասնագետները ուսումնաճանաչողական այց կատարեցին ԱՄՆ. Փաստինֆո
Ըստ Ն.Առուստամյանի, այցելության ընթացքում հայկական կողմն իր համար տեխնիկական բնույթի շատ նորամուծություններ է արձանագրել: Օրինակ, անվտանգության տեսանկյունից տարբեր լուսավորվածության աստիճանով ավելի անվտանգ է դառնում անվտանգության հատվածը, բազմաթիվ այլ տեխնիկական լուծումներ նույնպես կան, որոնք կարելի է կիրառել Հայաստանում: Նորամուծություն կարելի է գնահատել միջմասնագիտական կառավարման ձևը՝ բժիշկ, սոցիալ-հոգեբան, անվտանգության աշխատակիցներ:
Հրայր Թովմասյանը բացատրել է, թե ինչ է գրված կառավարության ծրագրի տողատակերում. Panorama.am
Թովմասյանը հորդորեց պատգամավորներին վեր կանգնել նեղ անձնական ու կուսակցական շահերից և միասին քննարկումների միջոցով լուծումներ գտնել: «Կառավարության ծրագրի տողատակերում հենց դա է գրված: Այս ծրագիրն ասում է` ունենալ անվտանգ հայրենիք, ունենալ արդար հայրենիք, ունենալ ապահով հայրենիք:
Կրճատվել է երեխաների օտարերկրյա որդեգրման համար ներքին փաստաթղթաշրջանառությունը. Փաստինֆո
Որդեգրման կարգով գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար հնարավորինս կրճատվել են ներպետական պրոցեսները՝ ներքին փաստաթղթաշրջանառությունը: Եթե նախկինում որդեգրման ենթակա գործերը ուղարկվում էին կառավարություն, այնտեղից էլ ոստիկանություն՝ գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար, նոր կարգով գործերն ուղարկվում են անմիջապես ոստիկանություն:
Հրայր Թովմասյան. Մենք մեկ անգամ ևս սխալվելու ժամանակ չունենք. Փաստինֆո
Ըստ Հրայր Թովմասյանի` հասարակության գիտակցության մեջ փոփոխության անհրաժեշտություն կա: Դատական իշխանության վերափոխմանը զուգահեռ հասարակությունը պետք է հասկանա, որ, եթե վեճ ունի, պետք է գնա դատարան և այնտեղ լուծի այդ վեճը:
Հայաստանի օդում արդարության չափաբաժինը մեծացել է. Հրայր Թովմասյանը` դատարանների նկատմամբ վստահության հարցման մասին. Panorama
Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր Դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակներում «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփընի»-ի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն, Հայաստանի դատարանների հետ երբևէ առնչված քաղաքացիների 50.9 տոկոսը հիմնականում վստահում են երկրի դատարաններին, հիմնականում չեն վստահում 20.3 տոկոսը, բոլորովին չեն վստահում 18.0 տոկոսը, իսկ լիովին վստահում են հարցվածների ընդամենը 8.2 տոկոսը:
Ներկայացվեցին դիտարկումներ Քաղաքացիական օրենսգրքի նախագծի շուրջ. Փաստինֆո
Քննարկումները բավականին լայնածավալ են և վերաբերում են Քաղաքացիական օրենսգրքի համարյա բոլոր մասերին, ինստիտուտներին : Կոնցեպտուալ հարցերից ՀՀ արդարադատության փոխնախարարն առանձնացրեց, մասնավորապես, բարոյական վնասի հատուցման, պայմանագրերի կնքման առանձնահատկությունների, կորպորատիվ իրավունքի ոլորտի բավականին մեծ բլոկի՝ ընկերությունների, ոչ առևտրային կազմակերպությունների տեսակները, դրանք կարգավորող օրենսդրության, անշարժ գույքի հետ կապված պայմանագրերի, գրավի ինստիտուտի, ձեռնարկատիրություն, թե՞ գործարարություն տերմինների և այլնի շուրջ քննարկումները: