ԶԼՄ-ները մեր մասին
Հրայր Թովմասյան. Ազատազրկումը լավագույն տարբերակը չէ. Փաստինֆո
Հ.Թովմասյանի կարծիքով, բանակից խուսափողները Եհովայի վկա չեն գրվի, այլ կգերադասեն բանակից խուսափելու այլ ուղիներ փնտրել: Նա չբացառեց, որ տեսականորեն, իհարկե, կարող են կոռուպցիոն դրսևորումներ լինել, բայց այն մեխանիզմները, որոնք նախատեսված են օրենսդրական նախաձեռնությամբ, դրա հավանականությունը փոքրացնում են և ըստ էության հասցնում զրոյի:
Հրայր Թովմասյան. «Ապրիլի 9-ին ոստիկանության կողմից ձեռնարկած միջոցառումները իրավական պետությանը հարիր էին»
«Մեր ոստիկանությունը հստակ գիտի` ինչ է նշանակում խաղաղ հավաք, ոստիկանությունը հստակ գիտի խաղաղ հավաքին աջակցել, ինչպես նաև գիտի՝ կարգի խախտման դեպքում ինչպիսի համաչափ միջոցառումներ ձեռնարկել: Այն ոստիկանությունը, որ տեսանք ապրիլի 9-ին, և նրա կողմից ձեռնարկած միջոցառումները իրավական պետությանը հարիր էին»,- ասաց Հ. Թովմասյանը:
Հրայր Թովմասյանը խորհուրդ տվեց ԲՀԿ-ին բարեփոխումները սկսել հենց իրենց ղեկավարած համայնքներից. Արմենպրես
Անդրադառնալով ԲՀԿ-ի՝ «Սկսելու ենք Երևանից» կարգախոսին՝ Թովմասյանը նշեց, որ Երևանն իր բոլոր տնտեսական ցուցանիշներով բոլոր համայնքների մեջ գտնվում է առաջին տեղում: Արդարադատության նախարարի պաշտոնակատարը խորհուրդ տվեց ԲՀԿ-ին սկսել այն համայնքներից, որոնք իրենք են կառավարում, և որտեղ վիճակը շատ ավելի վատ է:
Դատական և դատախազական դպրոցները կմիավորվեն. ինչո՞ւ դուրս մնաց փաստաբանական դպրոցը. hetq.am
Հրայր Թովմասյանի ասելով`մեկ կառույցում ուսումնառության կազմակերպումը հնարավորություն է տալիս դատական եւ դատախազական համակարգի կադրերի համար ընդհանուր թեմաներով համատեղ առարկայական կուրսերի դասավանդման, ինչն արդարացված է ե’ւ դասավանդող մասնագետների ներգրավման, ե’ւ դասընթացի կազմակերպման համար հատկացվող ռեսուսրների օպտիմալ տնտեսման տեսանկյունից:
Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել. Panorama.am
Արդարադատության նախարարությունը Panorama.am-ի խնդրանքով պարզաբանում է, թե ինչ օրենսդրական ընթացակարգեր պետք է անցնեն այն իրավական ակտերը, որոնք ենթադրում են ՀՀ հողատարածքների վարձակալություն մեկ այլ պետությանը:
Երեւանում քննարկում են Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը. Արմենպրես
«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի» վերաբերյալ հանրային քննարկումը նպատակ է հետապնդում կարծիք հայտնելու, արտահայտվելու, մասնագիտական բանավեճ ծավալելու հնարավորություն ընձեռել բոլոր հետաքրքրված կողմերին, ինչպես նաեւ շատ հարցերի նայել տարբեր կարծիքների եւ մոտեցումների համադրման եւ վերաիմաստավորման տարբերակով:
ՄԻԵԴ-ը փոխհատուցման 16 վճիռ է կայացրել 2012 թվականին. lragir.am
Հարցազրույց ՀՀ արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալ Ռուբեն Մելիքյանի հետ
Հրայր Թովմասյան. Վարչական արդարադատության համակարգի ներդրումը տվել է սպասված արդյունքները. Փաստինֆո
Առաջիկա 2-4 տարիներն, ըստ Հ.Թովմասյանի, լինելու են կարևորագույն քննության՝ իսկապես արդարադատություն իրականացնող, արդյունավետ և հասարակության առջև հաշվետու դատական իշխանություն ունենալու, տարիներ:
Ես դաստիարակված, խելոք երեխա եմ եղել, Ձմեռ պապի մորուքից չեմ քաշել. Հրայր Թովմասյան. news.am
NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ:
Հրայր Թովմասյանի ընտանիքի Ձմեռ պապը առաջին հարկի հարևանն է. Hayeli.am
Ասեմ, որ ես անձնական թշնամիներ չունեմ, չէի առանձնացնի նաև ինչ-որ էնիկ խմբի: Ընդհանրապես թշնամանքը լավ խորհրդական չէ:
Հրայր Թովմասյանը՝ տարվա նախարար. Lurer.com
«Արմենիա» հեռուստաընկերության «Կենդանի մատյան» հաղորդաշարն այս տարի կազմակերպել է մրցանակաբաշխություն` 5 անվանակարգում:
Հրայր Թովմասյան. «Ես տեսնում եմ խնդիրներն ու դրանց լուծումները». Փաստինֆո
Առաջիկա 4 տարին լինելու է արդարադատության ոլորտում այլ համակարգի ստեղծման ժամանակահատված: